Սեուտայի արքայական մուրալյաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Սեուտայի արքայական մուրալյաներ
Ceuta Spain.jpg
Տեսակպատմական խումբ, ամրաշինություն և քաղաքի պատ
Վարչական միավորCeuta under Muslim rule?, Portuguese Ceuta? և Սեուտա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Կազմված է մասերիցBaluarte de la Bandera, Ceuta?, Baluarte de la Coraza Alta, Ceuta?, Semibaluarte de San Pedro, Ceuta?, Revellín de San Ignacio, Museo de Ceuta?, Revellín del Ángulo de San Pablo, Ceuta?, Gate of La Ribera, Ceuta?, Baluarte de Santa Ana, Ceuta?, Contraguardia de San Francisco Javier, Ceuta?, Baluarte de los Mallorquines, Ceuta?, Foso Real, Ceuta?, Hornabeque del Frente de la Valenciana, Ceuta?, Plaza de Armas, Ceuta?, Torre da Madraba?, Postigo de Rui de Sousa?, Royal Wall? և Porta de Fernão d'Afonso?
ՊատվիրողՊորտուգալիայի թագավորություն
Commons-logo.svg Royal Walls, Ceuta Վիքիպահեստում

Սեուտայի արքայական մուրալյաներ (Սեուտայի արքայական պատեր, իսպ.՝ Murallas Reales de Ceuta, պաշտոնական անվանումը` իսպ.՝ Histórico Artístico Murallas Reales y foso de San Felipe), ամրաշինություն Հյուսիսային Աֆրիկայում տեղակայված Սեուտա ինքնավար իսպանական քաղաքում[2]:Պատերի ամենահին հատվածը թվագրվում է 962 թվական, ժամանակակից հատվածը` 18-րդ դար։ Դրանք հիմնականում անփոփոխ են, բացառությամբ որոշ արտաքին ամրությունների և ընդգրկված են Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուտան եղել է ռազմածովային բազա դեռևս կարթագենյան և հռոմեական ժամանակներից և ամրաշինություններ ունեցել է 5-րդ դարից[3]։ 1415 թվականին պորտուգալացիները գրավել են քաղաքը և սկսել ամրապնդել պաշտպանությունը` 1540 թվականին կառուցելով արքայական պատերը և ջրանցքը[4]։

1669 թվականին Իբերիա միության փլուզմամբ Սեուտան դարձել է Իսպանիայի մաս։ Քաղաքի հարավային կողմի պատերը 1674 թվականի փոթորիկի ժամանակ վնասվել են, սակայն շատ արագ վերանորոգվել են։ Հետագայում ավելացվել են որոշ արտաքին ամրություններ[4]։

Պատերը էական դեր են խաղացել 1694 թվականին սկսված Սեուտա քաղաքի պաշարման ժամանակ։ Պայքարի ընթացքում յուրաքանչյուր դադարի դեպքում իսպանացիներն ավելացնում էին արտաքին ամրությունները։ 1720 թվականին օգնական ուժի ժամանմամբ պաշարումը ջախջախվեց։ Սեուտան կրկին պաշարվել է 1721 թվականին, սակայն ամրություններն ավելի ամուր էին, և մավրերի քաղաքը պաշարելու վերջին փորձերն ավարտվեցին 1734 թվականին[4]։

Ամրաշինությունների հետագա փոփոխությունները կատարվել են 1730-ական թվականներին։ Մավրերի մեկ այլ պաշարում տեղի է ունեցել 1790 և 1791 թվականներին, սակայն հարձակումը հետ է մղվել։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ քաղաքում տեղակայվել է Իսպանիայի դաշնակից բրիտանական կայազորը։ 19-րդ դարում պատերն այլևս չշահագործվեցին[4]։

1998 թվականի 25-պեսետա, որի վրա պատկերված են Սեուտայի արքայական մուրալյաները

Պատերի հատվածները, հատկապես արտաքին ամրությունները քաղաքաշինական զարգացման նպատակներով քանդվել են։ Այնուամենայնիվ, արքայական պատերը, դրանց ջրանցքը և առաջին գծի արտաքին ամրությունները մնացել են անձեռնմխելի և վերջին 3 տարիների ընթացքում վերականգնվել են։ 1985 թվականի հուլիսի 3-ին կառույցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[5][6]: 2007 թվականին արքայական պատերը եղել են «Իսպանիայի 12 գանձերի» համար ընտրված 100 թեկնածուներից մեկը[7]։ Պատերի մի հատվածի մուտքը բաց է հասարակության համար[8]։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուտայի արքայական պատերը բաժանում են Սեուտան Հյուսիսային Աֆրիկայից։ Պատերը բաղկացած են երկու խոշոր բաստիոններից` Baluarte de la Coraza և Baluarte de la Bandera, ևս մեկ բաստիոն կա հյուսիսային թևում։ Դրանք պաշտպանվում են ջրանցքով, որը լցվում է ծովի ջրով։ Պատերի երկու կողմերի ծովապատնեշներին կառուցվել են ռազմական մարտկոցներ[4]։

Պատերը շրջապատված են մի շարք արտաքին ամրություններով։ Ներկայումս առաջին գծի արտաքին ամրաշինությունները մնացել են անփոփոխ, սակայն մնացած մասերը տարիների ընթացքում քանդվել են[4]։

Սեուտայի արևելյան կողմում կա ևս երկու փոքր բաստիոն[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Hugh Griffin (փետրվարի 1, 2010)։ Ceuta Mini Guide։ Horizon Scientific Press։ էջեր 11–։ ISBN 978-0-9543335-3-9։ Վերցված է օգոստոսի 25, 2013 
  3. «Royal Walls»։ Lonely Planet։ Վերցված է սեպտեմբերի 17, 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Ceuta»։ fortified-places.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2015 
  5. Quaderns (Spanish) 229։ Colegio Oficial de Arquitectos de Cataluña y Baleares։ 2001։ էջ 43։ Վերցված է օգոստոսի 25, 2013 
  6. «Patrimonio Cultural»։ Ministerio de Educación, Cultura y Deporte (իսպաներեն)։ Վերցված է սեպտեմբերի 17, 2015 
  7. «Lista de 100 finalistas de Nuestros 12 Tesoros de España»։ Sobreturismo.es։ Վերցված է օգոստոսի 25, 2013 
  8. «The monumental complex of the Royal Walls»։ Ceuta.si։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2015