Սեմ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեմ Սիմոնյան
Ի ծնեՍեմ Սիմոնյան
ԾննդավայրԼիբանան
Ազգությունհայ
Գործունեությունճարտարագետ
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Սեմ Սիմոնյան, ամերիկահայ էլեկտրական ճարտարագետ և ՏՏ ձեռներեց է, ով նաև կրթական բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Նաև ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիբանանում և միջնակարգի կրթությունը ստացել Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին սովորում է Բեյրութի ամերիկյան համալսարանում, երբ սկսվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմը։ Ավարտելով[1] համալսարանը, 19 տարեկանում տեղափոխվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաք։ Սովորել և ավարտել է էլեկտրական ճարտարագիտություն Տեխասի համալսարան Արլինգթոնում, ՀԲԸՄ-ի կրթաթոշակի օգնությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո, գործի է ընդունվել «Էլեկտրատիեզերական համակարգեր» ընկերությունում (Electrospace Systems Inc.), որտեղ ընկերներ՝ Աքիլյան և Վայնզիերլի հետ հեռահաղորդակցման սարքեր էին մշակում։ 1989 թվականի հունվարին, երկու ընկերների հետ միասին դուրս են գալիս ընկերությունից, և ամեն մեկը 6000 դոլար ներդրում անելով՝ հիմնում են ԻՆԵԹ ընկերությունը։ Նրանց առաջին արտադրությունը միջազգային փոխանջատման կենտրոններ ունեցող ընկերությունների համար «Տուրբո-6» անունով մի համակարգ էր, որպեսզի փորձարկեն և ախտորոշեն իրենց ցանցերը։ Բոլոր սկզբնական ներդրումները հետ էին սրսկվում ձեռներեցության մեջ ներդրումներով, որպեսզի ընկերությունն առավել աճի և բարգավաճի։ 1993 թվականին ընկերությունը Դալասում ամենաարագ աճող մասնավոր ընկերությունն էր, որի եկամուտը կազմում էր 13 միլիոն դոլար[1]։ Նույն տարում Սիմոնյանը Ինք (Inc.) ամսագրի և Էռնստ և Յանգ (Ernest & Young) ընկերության կողմից որպես տարվա լավագույն ձեռներեց ճանաչվեց։ 1996 թվականին արտադրվեց նրանց «Սփայդեր» ծրագիրը[2]։

Սիմոնյանը նաև ԱՄՆ-ի «Էփիջի Լէբս ԷյԷմ» (Epygi Labs AM) ընկերության հիմնադիրն է, որը 1997 թվականից նաև մասնաճյուղ ունի Հայաստանում։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեգործական աշխատանքներ է կատարել ՀԲԸՄ-ում, և ծառայում է իր կենտրոնական վարչական ժողովում։

Սիմոնյան կրթական հիմնադրամի հիմնադիրներից և նախագահն է, որի նախաձեռնությամբ 2011 թվականին Երևանում բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Անուններ.քոմ՝ Սեմ Սիմոնյան». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.
  2. «ՀԲԸՄ.օրգ՝ Ծանոթացեք Սեմ Սիմոնյանի հետ. ԻՆԵԹ-ի նախագահ և գլխավոր կառավարիչ». 1996 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին