Սելեստե Կաիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելեստե Կաիրո
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1933(1933-05-02) (89 տարեկան)
ԾննդավայրSocorro, Santa Maria Maior, Լիսաբոն, Պորտուգալիա
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունմատուցող և dressmaker
ԱշխատավայրԼիսաբոնի Rua Braancamp ռեստորան

Սելեստե Կաիրո կամ Սելեստե Մարտինս Կաիրո (պորտ.՝ Celeste Caeiro, մայիսի 2, 1933(1933-05-02), Socorro, Santa Maria Maior, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի պացիֆիստ, ռեստորանի աշխատող։ Նրա գործողությունները հանգեցրեցին 1974 թվականի Մեխակների հեղափոխությանը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաիրոն ծնվել է 1933 թվականին։ Հայտնի է դարձել հեղափոխության ժամանակ Մարսելու Կաետանուի կործանմամբ։ Նա ծաղիկներ է տվել 1974 թվականի ապրիլի 25-ի «Մեխակների հեղափոխության» զինվորներին։

Coruche mural 25 Abril.jpg

Կաիրոն աշխատում էր Լիսաբոնի Rua Braancamp ռեստորանում։ Ռեստորանը նախատեսել էր ապրիլի 25-ին բոլոր նոր հաճախորդներին ծաղիկներ տալ, սակայն հեղաշրջման պատճառով ստիպված էր չեղյալ հայտարարել այն։ Կաիրոյին տուն ուղարկեցին և ասացին, որ կարող է վերցնել կարմիր և սպիտակ ծաղիկները[1]։

Կաիրոն ծաղիկներն առաջարկեց հեղաշրջման մեջ ներգրավված տանկիստներին, որոնք ծաղիկները տեղադրեցին իրենց տանկերի փողաբերաններին[1]։ Այս գաղափարը կրկնօրինակեցին, և ծաղիկ վաճառողներն ավելի շատ ծաղիկներ նվիրեցին, որպեսզի ապստամբ զինվորները զարդարեն իրենց զենքերը[2]։

Մեխակների հեղափոխության տարեդարձը Պորտուգալիայում ազգային տոն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]