Սեդրակ Շարիմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Շարիմանյան
Ծնվել էհունիսի 30, 1898(1898-06-30)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1989
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Ալմա մատերԽարկովի ազգային բժշկական համալսարան (1924)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1938)
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Սեդրակ Սիմոնի Շարիմանյան (հունիսի 30, 1898(1898-06-30), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1989), խորհրդային հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Երևանի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում, 1940 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, նույն թվականից՝ ամբիոնի վարիչ, 1973 թվականից՝ գիտական խորհրդատու։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Երևանի վիրաբուժական, ապա՝ նյարդավիրաբուժական հոսպիտալներում, որպես առաջատար վիրաբույժ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիայի, ուռուցքաբանության, նյարդավիրաբուժության, անհետաձգելի վիրաբուժական օգնության և ՀԽՍՀ–ում տեղաճարակային խպիպի ուսումնասիրության հարցերին։ Շարիմանյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գիտխորհրդի, ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության, առողջապահության և սոցիալական ապահովագրության, հակախպիպային հանձնաժողովների, Անդրկովկասյան վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ և նրանց համագումարների նախագահ, Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։ Եղել է ԽՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի և ՀԽՍՀ YI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա ղեկավարությամբ 22 գիտնականներ ստացել են 4 գիտությունների դոկտորի և 18 գիտության թեկնածուի աստիճան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է՝

  • «Կարմիր աստղի» շքանշան 1943,
  • Լենինի շքանշան 2 անգամ (1966, 1971)։
  • ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրեր (1961, 1963, 1978)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների։

  • Ընդհանուր վիրաբուժություն, Երևան։ Լույս, 1958, 478 էջ։ Ընդհանուր վիրաբուժության ասպարեզում առաջին հայերեն դասագիրք։ 1962, 1975, 1984 թվականներին ունեցել է երեք վերահրատարակություն։
  • Անհետաձգելի վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Հայաստան, Երևան,, 1970, 172 էջ
  • Зоб в Армении: Сборник науч. трудов / М-во здравоохранения Арм. ССР. Учен. мед. совет ; Под ред. заслуж. деятеля науки проф. Шариманяна С. С. - Ереван : [б. и.], 1964. - 162 с. (ռուս.)[3]

Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пенициллин и его применение в медицине / Э.Г. Африкян ; Под ред. и предисл. С.С. Шариманяна ; АН АрмССР. 1948

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армянские ученные-медики, А.П.Айриян (1998)
  • Ռոլանդ Գրիգորյան / Սեդրակ Շարիմանյան՝ հայ վիրաբուժության խիղճը, Վավ-Պրինտ, Երևան, 2014, 111 էջ, ISBN 978-9939-60-230-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրակ Շարիմանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 468