Սեդրակ Մովսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1932[1] Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | փետրվարի 7, 1979[1] (46 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1956)[1] |
Կոչում | թղթակից անդամ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սեդրակ Գարեգինի Մովսիսյան (հոկտեմբերի 4, 1932[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 7, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կենսաքիմիկոս, ՀՀ ԱԳԱ թղթակից անդամ (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, մինչև 1958 թվականը աշխատել է Ապարանի շրջանում որպես առողջապահության բաժնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում։ Եղել է նշված ինստիտուտի ամինաթթուների և նուկլեոտիդների լաբորա տորիայի վարիչ (1969 թվականից), տնօրենի տեղակալ գիտության գծով (1971 թվականից)։ Գիտական հետազոտությունները վերաբերում են օրգանիզմում (հատկապես նյարդային հյուսվածքում) ամինաթթուների փոխանակության հարցերին։ Հյուսվածքներում էներգետիկ Փոխանակության վերաբերյալ նրա աշխատանքների արդյունքներն ունեն գործնական կարևոր նշանակություն։ Մովսիսյանը եղել է նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության, ՀԽՍՀ կենսաքիմիկոսների ընկերության նախագահության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրակ Մովսիսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 43)։ |