Սարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սարոն
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մակերես2,13 կմ²
ԲԾՄ78 մետր
Բնակչություն7843 մարդ (2011)
Հեռախոսային կոդ023
Փոստային դասիչ6812[1][2]
Սարոն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Սարոն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Սարոն[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Saron), փոքրիկ քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապում։ Մտնում է Քեյփ Ուայնլենդս տարածքի մեջ։ Դրակենշտեյնի տեղական մունիցիպալիտետի մաս է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը, որտեղից հետագայում աճեց քաղաքը, հիմնադրվել է 1848 թվականին՝ որպես Հռենոսի միսիոներական ընկերության կայան։ Տեղանունը գալիս է Սարոնի հովտի (Շարոն) անունից, որը գտնվում է Իսրայելի կենտրոնական մասում[4]։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում, Բերհրիֆիեր գետից արևելք, նահանգի մայրաքաղաք Քեյփթաունից մոտավորապես 75 կիլոմետր (ուղիղ գծով) հյուսիս-արևելք (NNE): Բացարձակ բարձրությունը՝ ծովի մակարդակից 78 մետր[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Տարեկան միջին տեղումների քանակը 501 մմ է։ Ամենաշատ տեղումները ընկնում են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 17,3 °C (հուլիսին) մինչև 30,4 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է, այդ ամսվա միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը 5,5 °C է[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր 5997 մարդ, որից 45,39% տղամարդիկ էին, 54,61%՝ կանայք։ Ըստ ռասաների՝ գույնի մարդիկ կազմում էին քաղաքի բնակչության 98,85%-ը։ Գունավորները կազմում էին քաղաքի բնակչության 98,85%-ը, սևամորթները՝ 0,8%, ասիացիները (ներառյալ հնդկացիները)՝ 0,25%, սպիտակները՝ 0,1%։ Քաղաքի բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներ՝ աֆրիկաանս (99,4%), անգլերեն (0,4%) և կոսա (0,2%)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ժամանակ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սարոնում բնակվում էր 7843 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48%, կանայք՝ համապատասխանաբար 52%։ Գունավորները կազմում էին քաղաքի բնակչությունը 97,28 %, սևամորթները՝ 1,85 %, ասիացիները (հոնդկացիները)՝ 0,23 %, սպիտակները՝ 0,08 %։ Քաղաքի բնակիչների և աշխարհի տարբեր լեզուներ՝ աֆիկաանս (96,84 %), անգլերեն (0,96 %) ցվանա (0,32 %)[8]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքից դեպի արևմուտք անցնում է R44 մարզային մայրուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. South African Post Office
  2. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Saron, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Saron climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Saron» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Saron» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարոն» հոդվածին։