Սարկոֆագ Սաքարայից
[[Պատկեր:![]() ' | |
նյութ | գունավոր փայտ |
բարձրություն | 190 սմ |
լայնություն | 60 սմ |
ստեղծվել է | Մ.թ. ա. 664-525 |
Սարկոֆագ Սաքարայից (իսպ.՝ Sarcófago de Taremetchenbastet), փայտե սարկոֆագ, որը ստեղծվել է եգիպտական XXVI դինաստիայի օրոք։
Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 15159 համարի ներքո[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարկոֆագը հայտնաբերվել է Սաքարայում, Նեղոսի արևմուտքում գտնվող Մեմֆիս քաղաքի նեկրոպոլից, Կահիրեից 30 կմ, Գիզայից՝ 17 կմ հեռավորության վրա։
Սարկոֆագը նախատեսված է եղել տղամարդու համար, սակայն օգտագործվել է Տարեմեչենբաստետի համար, ով եղել է Պհերդիսի դուստրը[2][3]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձև՝ տղամարդու համար նախատեսված սարկոֆագ
- Տեխնիկա՝ հղկված
- Ոճ՝ եգիպտական
- Նյութ՝ բազմագույն փայտ
- Բարձրություն՝ 190 սմ
- Լայնություն 60 սմ