Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայր, հանքավայր ՀՀ Տավուշի մարզում` Սարիգյուղից 3 կմ արևելք։ Տեղադրված Է վերին կավճի հրաբխանստվածքային շերտախմբերի մեջ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է հնագույն ժամանակներից, հետազոտվել է 1960 թվականին, շահագործվում է 1964 թվականից։ Ջրաջերմային հանքավայր Է՝ տեղաբաշխված 7 տեղամասերում։ Ներփակող ապարների հետ առաջացնում է 5-130 մ հաստությամբ շերտանման կամ ոսպնյակաձև կուտակներ։ Հանքակուտակները տեղադրված են տուֆաավազաքարերի վրա և ծածկված են նույն ապարներով, երբեմն՝ նաև կրաքարերով։ Բենթոնիտային կավերն առաջացել են տուֆերից, պորֆիրիտներից և դրանց սիլերից ու շտոկներից՝ ջրաջերմային լուծույթների ազդեցությամբ։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված են մոնտմորիլոնիտից, որի հետ խառնուրդի ձևով հանդիպում են սելադոնիտ և խառը թերթիկավոր սելադոնիտ-մոնտմորիլոնիտ, դաշտային սպաթ, քվարց, հրաբխային ապակի, ցեոլիթներ, ամֆիբոլիտներ և այլն։ Ծագումով և տարածականորեն այս հանքավայրի հետ կապված են ագաթի, մեղեսիկի, մանգանի հանքավայրերը։ Բենթոնիտային կավերն օգտագործվում են ժողովրդական տնտեսության տարթեր բնագավառներում (պողպատաձուլություն, նավթի, սննդի, քիմիական արդյունաբերություն և այլն)։ Հանքանյութը մշակվում է Իջևանի բենթոնիտային կավերի կոմբինատում (1996 թվականից՝ «Բենթոնիտ» ընկերություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։