Սարգիս Սարգսյան (գնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Սարգիս Վարագի Սարգսյան
Ծնվել է1899 սեպտեմբերի 10
ԾննդավայրԱրմավիր, Արմավիրի մարզ
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական պատմաբան, գնդապետ, հայկական ազգային դիվիզիաներից մեկի զորագնդի հրամանատար, Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի զինվորական կոմիսար
ԱմուսինՍարգսյան Սիրանույշ Եփրեմի
ԾնողներՎարագ Սարգսյան
Երեխաներդուստր՝ Ռոզա Սարգսի Սարգսյան, որդի՝ Կարլ Սարգսի Սարգսյան, որդի՝ Ֆելիքս Սարգսի Սարգսյան

Սարգիս Վարագի Սարգսյան (ռուս.՝ Саркисян Саркис Варакович, 1899 սեպտեմբերի 10, Քուրդուկուլի - ՞), ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի գնդապետ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, հայկական ազգային դիվիզիաներից մեկի գնդի հրամանատար, հայ ռազմական արվեստի պատմության մասնագետ, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոս[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 10-ին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Քուրդուկուլի կամ Ղուրդուղուլի գյուղում (այժմ՝ Արմավիր Արմավիրի մարզում)[1]։ Գրեթե պատանի հասակում՝ մասնակցել է 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերին[4]: Հետագայում մասնակցել է նաև՝ 1939-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմին[4]: Խորհրդային բանակում զբաղեցրել է հայկական դիվիզիաներից մեկի գնդի հրամանատարի պաշտոնը[4][5]: Ծառայել է որպես Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հոկտեմբերյանի (Արմավիրի) շրջանի զինվորական կոմիսար[4]: Աշխատել է խորհրդային Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես դասախոս[4]:

Կենսագրական, անձնական տվյալներ ռուսաստանյան «Պոբեդա-1945» համացանցային կայքում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգսյան Վարագ Սարգսի (ռուս.՝ Саркисян Саркис Варакович),[6]
  • Սեռ՝ ռուս.՝ Пол: мужской,
  • Ծննդյան թիվ՝ 1899 թվականի սեպտեմբերի 10 (ռուս.՝ Дата рождения: 10.9.1899),
  • Ծննդյան վայր՝ Հայաստան, Հոկտեմբերյանի շրջան, Ղուրդուղուլի քաղաք (ռուս.՝ Место рождения: Армения. Октемберянский район, город Курдукули),
  • Ազգություն՝ Հայ (ռուս.՝ Национальность: армянин),
  • Պաշտոն՝ Հայկական դիվիզիա: Գնդի հրամանատար (ռուս.՝ Должность: Армянская дивизия. Командир полка),
  • Կոչում՝ Գնդապետ (ռուս.՝ Звание: полковник):
  • Խնամատար՝ Իրինա Սարգսյան (ռուս.՝ Попечитель: Ирина Саркисян)[6]։
  • Ստորաբաժանումներ, որտեղ ծառայել է ռազմաճակատայինը. առայժմ որևէ ստորաբաժանում չի ավելացված (ռուս.՝ Подразделения, в которых служил Фронтовик: Пока ни в одно подразделение этот Фронтовик не добавлен.):
  • Թաղումը՝ - (ռուս.՝ Захоронение: -):
  • Լրացուցիչ տեղեկատվություն՝ - (ռուս.՝ Дополнительная информация)[6]։
    • Տան հասցեն պատերազմի ժամանակ՝ քաղաք Երևան, Շոթա Ռուսթավելու փողոց, 33 (ռուս.՝ Домашний адрес во время войны: г. Ереван. ул. Шота Руставели, 33.):
    • Հարազատները պատերազմի ժամանակ՝ կինը՝ Սարգսյան Սիրանույշ Եփրեմի,, դուստրը՝ Սարգսյան Ռոզա Սարգսի, որդիները՝ Սարգսյան Կարլ Սարգսի և Սարգսյան Ֆելիքս Սարգսի (ռուս.՝ Родственники во время войны: жена Саркисян Сирануш Ефремовна; дочь, Саркисян Роза Саркисовна; сыновья, Саркисян Карл Саркисович, Саркисян Феликс Саркисович.):
    • Զորակոչման օրը՝ 0.0.1942թ. (ռուս.՝ Дата призыва: 0.0.1942):
    • Զորակոչման վայր (զինվորական կոմիսարիատ)՝ քաղաք Թբիլիսի (ռուս.՝ Место призыва (военкомат): г. Тбилиси):
  • Լրացուցիչ տեղեկություններ՝ - (ռուս.՝ Дополнительные сведения)[6]։
    • Ողջ մնացած / անհետ կորած / զոհված - Ողջ է մնացել (ռուս.՝ Выжил / пропал без вести / погиб: выжил):
    • Մերձավոր՝ Այո (ռուս.՝ Близкий: да):
    • Քարտի ստեղծման օրն ու ժամանակը՝ 2012 թ. մայիսի 13, ժամը 22:19:40 (ռուս.՝ Дата и время создания карточки: 2012-05-13 22:19:40):
    • Քարտի վերջին փոփոխության օրն ու ժամանակը՝ 2012 թ. մայիսի 13, ժամը 22:19:40 (ռուս.՝ Дата и время последнего изменения: 2012-05-13 22:19:40):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Սիրանույշ Եփրեմի Սարգսյան, դուստրը՝ Ռոզա, որդիները՝ Կառլ և Ֆելիքս: Ընտանիքը պատերազմի 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնակվել է Երևանում՝ Շոթա Ռուսթավելու փողոցի թիվ 33 տանը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյանը հեղինակել է հայոց ռազմարվեստի պատմությանը նվիրված մի եզակի աշխատություն՝ «Հայ ռազմական արվեստի պատմություն» վերնագրով: Այն հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը, 1969 թվականին, Երևանում: Հրատարակչության կողմից գիրքը ներկայացվել է հետևյալ բառերով. «Դարեր շարունակ Հայ ժողովուրդը պատերազմներ է մղել իր ազգային անկախության համար, և այդ տևական պատերազմների ընթացքում ձևավորվել ու զարգացել է Հայ ռազմական արվեստը»[7]: Սույն աննախադեպ աշխատության հեղինակը՝ պահեստի գնդապետ Ս. Վ. Սարգսյանը, իր աշխատության մեջ հակիրճ շարադրել է հայ ռազմական արվեստի պատմությունը սկսած հայ ժողովրդի պետականության ստեղծումից մինչև 6-րդ դարը[7]: Բնական է, որ գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյանն իր աշխատությունը նվիրել է հայ բոլոր ռազմիկների հիշատակին, սակայն, լինելով խորհրդային Հայաստանի քաղաքացի, խորհրդային բանակի զինծառայող և զինվորական կոմիսար, հասկանալի պատճառներով ընծայագիրը շարադրել է հետևյալ կերպ. «Խորին, երախտագիտությամբ նվիրում եմ հայ ժողովրդի հերոս զավակների անմար հիշատակին, որոնք զոհվեցին Հայաստանում սովետական կարգեր հաստատելու համար մղած պայքարում և Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում»[8]:

Աշխատության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Ս. Վ. Սարգսյանի «Հայ ռազմական արվեստի պատմություն» աշխատությունը կազմված է Ներածությունից և 10 գլուխներից:

  • Ներածություն
  • Առաջին գլուխ: Ընդհանուր ակնարկ
  • Երկրորդ գլուխ։ Ռազմա-տակտիկական մտքի ծագումը հին Հայաստանում
  • Երրորդ գլուխ։ Հայերի մասնակցությունր Ալեքսանդր Մակեդոնացու դեմ մղված ճակատամարտերին
  • Չորրորդ գլուխ։ Արտաշես I-ի և նրա հետնորդների պատերազմները հայկական իշխանությունների միացման և կենտրոնացված պետություն ստեղծելու համար
  • Հինգերորդ գլուխ։ Հայաստանը Հռոմի և Պարթևստանի աքցանի մեջ Արտավազդ II-ի օրոք
  • Վեցերորդ գլուխ։ Հայերի տասնամյա պատերազմը (54-64 թթ.)
  • Յոթերորդ գլուխ։ Նոր ագրեսիաներ Հայաստանի դեմ
  • Ութերորդ գլուխ։ Երեսնամյա պատերազմը։ Դասակարգային պայքարի սրումը Հայաստանում։ Հայ ժողովրդի պայքարը իր անկախության համար
  • Իններորդ գլուխ։ Հայ ռազմական արվեստի զարգացումը 5-րդ դարի ազատագրական պատերազմներում
  • Տասներորդ գլուխ։ Հայ ժողովրդի ազատագրական ճակատամարտերը և ռազմական գործողությունները 6-րդ դարում և 7-րդ դարի սկզբներին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաղապար:Գիրք։Սարգսյան։Հայ ռազմական արվեստի պատմություն
  • Գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն: «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: Саркис Варакович Саркисян. Из истории армянского военного искусства. (На армянском языке). Издательство «Айастан». Ереван, 1969. [5]
  • Գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն: «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: Саркис Варакович Саркисян. Из истории армянского военного искусства. (На армянском языке). Издательство «Айастан». Ереван, 1969. [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սարգիս Սարգսյանը Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների վերաբերյալ «pobeda1945.su» կայքում
  2. Գնդապետ Սարգիս Վարագի ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈԻԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, 1969: [1]
  3. Գնդապետ Սարգիս Վարագի ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈԻԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, 1969: [2]
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցի կայքը
  5. Ռուսաստանյան «Պոբեդա-1945» համացանցային պորտալ
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ռուսաստանյան «Պոբեդա-1945» համացանցային կայք
  7. 7,0 7,1 Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»: «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: [3]
  8. Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն» «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: [4]