Սարգիս Մովսիսյան (զինծառայող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մովսիսյան (այլ կիրառումներ)
Սարգիս Մովսիսյան
Սարգիս Մովսիսյան.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1994(1994-07-01)
ԾննդավայրՄայիսյան, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 3, 2014(2014-08-03) (20 տարեկանում)
Մահվան վայրԱրցախ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ

Սարգիս Արմենի Մովսիսյան (հուլիսի 1, 1994(1994-07-01), Մայիսյան, Արմավիրի մարզ, Հայաստան - օգոստոսի 3, 2014(2014-08-03), Արցախ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սերժանտ, «Արիության համար» պարգևատրված հետմահու մեդալակիր։ Ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասում, եղել է ջոկի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Մովսիսյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 1-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Մայրը՝ Սոնյա Մանուկյանը, որդուն անվանում է Սարգիս, ի պատիվ Սուրբ Սարգսի, ցանկանալով, որ իր որդին լինի սրբի հովանու ներքո։ 2000 թվականին Սարգիսը հաճախել է գյուղի միակ դպրոցը եղբոր՝ Վահագի հետ։ Դպրոցում աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ։ 2010 թվականին ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ սովորել է դասընկերոջ հետ։ Երկու տարի սովորելով՝ ցուցաբերել է լավ արդյունքներ։ 2012 թվականին զորակոչվել է հայկական բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Վանաձորի ուսումնական զորամասում՝ Արարատ Խանոյանի հետ միասին։ Այստեղ ծառայել է 6 ամիս, որից հետո տեղափոխվել է ԼՂՀՄարտակերտի շրջանի N զորամաս կրտսեր սերժանտի կոչմամբ։ Սարգիսը եղել է սերժանտ և ջոկի հրամանատար։ Համաբանակային ընկերները նրան անվանել են «Վաշտի Հսկա»։ 2014 թվականին Սարգիս Մովսիսյանը մասնակցել է բազկամարտի համաբանակային մրցույթին, գրավել մրցանակային 2-րդ տեղը։

Հերոսական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանական զորքերի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս, Սարգիսը մարտի ժամանակ ծանր վնասվածք է ստանում է թոքի և ողնաշարի հատվածում։Մարտակերտի շրջանի հոսպիտալում կանգնեցնում են ներքին արնահոսությունը և օգոստոսի 2-ին անմիջապես ուղարկում ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալ։ Օգոստոսի 2-ի գիշերը կատարում են 2-րդ ծանր վիրահատությունը։ Լույս 3-ին վիրահատության ժամանակ սերժանտ՝ Սարգիս Մովսիսյանը մահանում է։

Հուղարկավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 5-ին Սարգիս Մովսիսյանին զինվորական կարգով հուղարկավորեցին հայրենի Մայիսյան գյուղում։ Արարողությանը ներկա էին նրա զինծառայող ընկերները, ՊՆ ղեկավար անձնակազմը և այլ բարձրաստիճան անձիք։

Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով[1] և ԼՂՀ «Արիության համար»[2] մեդալով։ Սարգսի հարազատ դպրոցում՝ սեպտեմբերի 20-ին, տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված միջոցառում։ Ռազմագիտության և 6-րդ դասարանի աշակերտները կրում են հերոսի անունը։ Մարտակերտի զորամասում Սարգիս Մովսիսյանի հիշատակին կագնեցված է խաչքար՝ եղբայրների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]