Սարգիս Խարտալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Խանտալյան
Ազգությունհայ
Մասնագիտությունջութակահար

Խարտալյան Սարգիս (), ջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խարտալյանը ծնվել է 1940 թվականին։

Ավարտել է Բեյրութի (Օ. Սյուրմելյանի, Լ. Աուերի դասարաններ), Փարիզի և Կոպենհագենի երաժշտական ակադեմիաները։

1961 թվականին տեղափոխվել է ԱՄՆ կատարելագործվել է Իվան Կալամյանի դպրոցում և դարձել Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն ու կոնցերտմայստերը։

Դասավանդել է «Քորնիշ» երաժշտական քոլեջում։ Մենահամերգներով և լավագույն նվագախմբերի, այդ թվում՝ Լոս Անջելեսի Հայ սիմֆոնիկ երաժշտության միության նվագախմբի հետ հանդես է եկել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ քաղաքներում. երկացանկում՝ Արամ Խաչատրյանի, Քամիլ Սեն-Սանսի, Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և ուրիշների գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։