Իվան Ղալամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իվան Կալամյանից)
Իվան Ղալամյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 23, 1903(1903-01-23)[1]
Թավրիզ, Իրան[2]
Երկիր Իրան և  ԱՄՆ
Մահացել էապրիլի 14, 1981(1981-04-14)[1] (78 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրConservatoire Rachmaninoff?, Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ և Ջուլիարդ դպրոց[3]
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1919)
ԱնդամակցությունԵրաժշտության թագավորական ակադեմիա

Իվան (Հովհաննես) Ալեքսանդրի Ղալամյան (անգլ.՝ Ivan Galamian՝ Այվն Գալամյան, ֆրանսերեն՝ Jan Galamian՝ Ժան Գալամյան) (հունվարի 23, 1903(1903-01-23)[1], Թավրիզ, Իրան[2] - ապրիլի 14, 1981(1981-04-14)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]) XX դարի անվանի ջութակահար-մեթոդիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ղալամյանը ծնվել է 1903 թ. Թավրիզում։ 1904 թ.-ին Ղալամյանների ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ 1916-1919 թթ. Մոկվայի ֆիլհմոնիկ դպրոցում Իվանը աշակերտում է ականավոր մանկավարժ Կոնստանտին Մոստրասին։ 1919 թվականին, ավարտելով ուսումը, 16-ամյա Իվանը ընդունվում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1919 թվականին Ղալամյանը հեռանում է Ռուսաստանից, իսկ 1922 թվականին տեղափոխվում է Փարիզ, որտեղի կոնսերվատորիայում ուսումը շարունակում է ջութակի ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչԼյուսիեն Կապեի մոտ։

Սկսած 1924 թվականից Իվան Ղալամյանը մի քանի տարի շարունակ մենակատար ջութակահարի գործունեություն է ծավալում, որը սակայն երկար չի տևում։ Շուտով Ղալամյանը թողնում է համերգային կատարողի գործունեությունը և մինչև կյանքի վերջը նվիրվում է ջութակի մանկավարժությանը։ 1937 թվականին արդեն հայտնի մանկավարժի համբավ ունեցող Ղալամյանը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում է Նյու Յորքում։ 1941 թ․ Իվան Ղալամյանը ամուսնանում է Ջուդիթ Ջոնսոնի հետ։ Սկսած 1944 թվականից նա դասավանդում է Ֆիլադելֆիայի Կուրտիսի երաժշտական ինստիտուտում, իսկ 1946 թվականից աշխատանքի է անցնում Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում, որտեղ հետագայում ղեկավարում է ջութակի բաժինը։

Իր ուսուցիչների միջոցով Ղալամյանը մանկավարժությունը փոխառում է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները և ստեղծում սեփական ջութակի մեթոդիկան, որտեղ նա մեծ տեղ է հատկացնում Լուսիեն Կապեի աղեղնային տեխնիկային։ Նրա մեթոդիկան հետագայում շարունակում է նրա ասիստենտը՝ Դորոթի Դիլեյը (1917-2002)[4]։

Աշակերտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամյանի ամենահայտնի աշակերտներից են Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ցուկովսկին, Իդա Քավաֆյանը, Անի Քավաֆյանը և այլք։ Ղալամյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են միջազգային ամենահեղինակավոր մրցույթների դափնեկիրներ։

Ղալամյանի հեղինակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամյանը հեղինակ է երկու հիմնարար մեթոդիկ գրքերի՝ «Ջութակի նվագի և դասավանդման սկզբունքները» և «Ժամանակակից ջութակի տեխնիկան»

  • Galamian I. Principles of Violin Playing and Teaching. Dover Publications, Inc., Mineola, New York 2013, Ivan Galamian, A Biographical Sketch, © by Stephanie Chase, 108 p.
  • Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 2, Double and Multiple Stops in Scale and Arpeggio Exercises. Boston: Galaxy Music Corporation, 1977, 41 p.
  • Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 1, Scales and Arpeggio Exercises with Bowing and Rhythm Patterns. New York: Schirmer, 1963, Part 1, 75 p, Part two, 40 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #130239437 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. Green E. A. H. Miraculous Teacher: Ivan Galamian and the Meadowmount experience, Copyright E. A. H Green, 1993, 180 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169