Սարգիս Խարբերդցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Խարբերդցի
Ծնվել է 1909
Մահացել է հունիսի 12, 2014(2014-06-12)
Մասնագիտություն մարզիկ

Սարգիս Խարբերդցի (թուրք.՝ Sarkis Harputlu, 1909 - հունիսի 12, 2014), հայազգի թուրք թենիսիստ, մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թվականին Խարբերդի Կեսարիա բնակավայրում։ Մանուկ հասակում կորցրել է հորը՝ Հակոբ բեյին։ Երկու տարեկան հասակում մոր՝ Փառանձեմի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր ապրում են 5 տարի։ Վերադառնում են նորից Դևերեք ու երեք տարի անց կրկին տեղափոխվում Ստամբուլ։ Մանուկ հասակում դպրոց գնալու ծախսերը հոգալու համար Սարգիսը Քադըքյոյի թենիսի կորտերում գնդակ հավաքելով է գումար վաստակել[1]: Հաճախել է Արամյան Կենդրոնականն վարժարան։ Ավարտելուց հետո սովորել է համալսարանում Հունական բանասիրության բաժնում[2]։

Սարգիս Խարբերդցին Թուրքիայում հայտնի էր անվանի թենիսիստների մարզելով և մի շարք թենիսի ակումբներ ստեղծելով (Dalyan Clup, Caddebostan Raket Kulup)։ Թենիսում երկար տարիներ մարզիչ աշխատելու պատճառով նրան «Վարպետաց վարպետ» (թուրք.՝ Hocaların Hocası) էին կոչում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]