Հայերը Ստամբուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեր Կոստանդնուպոլսում բնակություն են հաստատել Բյուզանդական կայսրության կազմավորման սկզբից։ Նրանք հիմնականում զինվորականներ, վաճառականներ, ճարտարապետներ կամ ուսումնառության եկած երիտասարդներ էին։ 572 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծվեց հայոց առանձին կրոնական համայնք։ Հայերի թիվը ստվարացել է երբ 9-ից 11-րդ դարերում Բյուզանդիայի գահին տիրել է Հայ մակեդոնական կամ Հայկական հարստությունը (դինաստիա)։

1453 թվականին Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո Մուհամմեդ II սուլթանը ի հակակշիռ հույների մեծ թվով հայ և հրեա շինարար վարպետներ, վարպետներ վերաբնակեցրեց քաղաքում։ 1461 թվականին Կոստանդնուպոլսում հաստատվեց հայոց պատրիաիքություն Հովակիմ Բրուսացի եպիսկոպոսի գլխավորությամբ, նրան շնորհվեց այն իրավասությունները, որ ուներ Հունաց Տիեզերական պատրիարքը։ Այսպիսով հիմք դրվեց Թուրքիո Հայոց Պատրիարքության։ (Հայ Պոլիս, Երևան, 2000) Այս դարերի ընթացքում ավելի քան 80 պատրիարքներ ղեկավարել են Կոստանդնուպոլսի Հայոց հոգևոր կենտրոնը։

1915 թ ապրիլի 24-ին օսմանյան կառավարության հրամանով Կ. Պոլսի հարյուրավոր հայ մտավորականությունը արտաքսվեց քաղաքից. նրանց մեծ մասին ճանապարհին ոչնչացրեցին։ Ներկայումս Կոստանդնուպոլսում բնակվում է 50.000-70.000[1] հայ։ Գործում են 36 հայկական եկեղեցիներ։

Պոլսահայ գործող վանքեր, եկեղեցիներ, մատուռներ եւ այլ սրբատեղիներ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաք (16)

1. Պատրիարքարան

ա. Ս. Հոգի Մատուռ

բ. Ս. Անդրէաս Մատուռ

գ. Ս. Գրիգոր Նարեկացի Լուսաղբիւր Մատուռ

Գումգաբու

2. ա. Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի

բ. Ս. Որդւոց Որոտման Եկեղեցի

գ. Ս. Յարութիւն Մատուռ

դ. Պէզճեան Սրահ (Ս. Խաչ Եկեղեցի)

ե. Ս. Յովհաննէս Մկրտարան Մատուռ

զ. Ս. Թորոս Լուսաղբիւր Մատուռ

Գումգաբու

3. ա. Ս. Գեւորգ Եկեղեցի

բ. Ս. Յովհաննէս Մկրտիչ Լուսաղբիւր Մատուռ

Սամաթիա

4. Ս. Յակոբ Գլխադիր Եկեղեցի

Ալթըմէրմէր

5. Ս. Սարգիս Մատուռ

Պալըքլը

6. Ս. Յարութիւն Եկեղեցի

Գումգափու Դուրս

7. Ս. Յովհաննէս Եկեղեցի

Կէտիկփաշա

8. Ս. Թադէոս-Ս. Բարդուղիմէոս Եկեղեցի

Ենիգաբու

9. Ս. Յովհաննէս Եկեղեցի

Նառլըգաբու

10. Ս. Նիկողայոս Եկեղեցի

Թօփգաբու

11. Ս. Փրկիչ Մատուռ

Ետիգուլէ

12. Ծնունդ Ս. Աստուածածնի Եկեղեցի

Պաքըրգիւղ

13. Ս. Ստեփանոս Եկեղեցի

Եշիլգիւղ

14. Ս. Հրեշտակապետաց Եկեղեցի

Պալաթ

15. Ս. Եղիա Եկեղեցի

Էյուպ Նիշանճա Թաղ

16. Ս. Աստուածածին Եկեղեցի

Էյուպ Իսլամպէյ

Բ. Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեւմտեան Վոսփոր (12)

17. Ս. Ստեփանոս Եկեղեցի

Հալըճըօղլու

18. Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

Ղալաթիա

19. ա. Ս. Երրորդութիւն Եկեղեցի բ. Ս. Մինաս Մատուռ

Պէյօղլու

20. Ս. Յարութիւն Եկեղեցի Պէյօղլու, Թաքսիմ

21. Ս. Վարդանանց Եկեղեցի

Ֆերիգիւղ

22. Ս. Աստուածածին Եկեղեցի

Պէշիկթաշ

23. Ս. Աստուածածին Եկեղեցի

Օրթագիւղ

24. Երեւման Ս. Խաչ Եկեղեցի

Գուրուչէշմէ

25. Ս. Սանդուխտ եկեղեցի

Ռումէլի Հիսար

26. Ս. Երից Մանկանց Եկեղեցի

Պոյաճըգիւղ

27. Ս. Աստուածածին Եկեղեցի

Ենիգիւղ

28. Ս. Հռիփսիմեանց Եկեղեցի

Պիւյիւքտէրէ

Գ Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեւելեան Վոսփոր (7)

29. Ս. Թագաւոր Եկեղեցի

Գատըգիւղ

30. Ս. Խաչ Եկեղեցի

Սկիւտար

31. Ս. Կարապետ Եկեղեցի

Սկիւտար

32. Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

Գուզկունճուք

33. Ս. Երկոտասան Առաքելոց Եկեղեցի

Գանտիլլի

34. Ս. Նիկողայոս Եկեղեցի

Պէքօզ

35. Ս. Նշան Եկեղեցի

Գարթալ

Դ. Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանաց Կղզիներ (1)

36. ա. Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

Գնալը կղզի

բ. Պուրկազ Կղզիի համայնք

գ. Հէյպէլի Կղզիի համայնք

դ. Մեծ Կղզիի համայնք

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jonathan Gorvett, Turkish Armenians hope for new era. Signs of rapprochement between Turkey and Armenia are viewed with hope and trepidation.
  2. Ցուցակն ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի պաշտոնական հրատարակության։ Տե՛ս Ermeni Patrikliği Ajanda/ Oradedr, Istanbul, 2008.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]