Սարգիս Բաղդասարյան-Հոպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Սարգիս Բաղդասարյան-Հոպո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1938(1938-11-18) (85 տարեկան)
ԾննդավայրԱվան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԺողովրդական երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Sargis Baghdasaryan-Hopo Վիքիպահեստում

Սարգիս Եղիազարի Բաղդասարյան (նոյեմբերի 18, 1938(1938-11-18), Ավան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ակունք ազգագրական համույթի անդամ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013 թ.)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Եղիազարի Բաղդասարյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 18-ին Աշտարակի շրջանի Ավան գյուղում։ Հայրը՝ Եղիազար Բաղդասարյանը, 1915 թվականին Մուշեղի գնդի հետ գաղթել է Արևելյան Հայաստան, և մասնակցելով բազում կռիվների, հաստատվել է Ավան գյուղում։ 1946-1956 թվականներին հաճախել է Ավանի միջնակարգ դպրոց։ Դպրոցական տարիներին մասնակցել է կոլտնտեսական աշխատանքներին։ 1957 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել է ավիացիոն ուժերում։ Զորացրվելուց հետո 1962-1967 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում։ 1967-1969 թվականներին աշխատել է Հայաստանի գիտական գրադարանում։ 1970-1994 թվականներին աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1997-2012 թվականներին եղել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության և մշակույթի բաժնի առաջավոր մասնագետ։ Ամուսնացած է ունի 1 աղջիկ, 2 տղա, 7 թոռ, 1 ծոռ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում ուսանելու տարիներին Սարգիս Բաղդասարյանը եղել է «Հայ մշակույթի ակումբ»-ի խորհրդի անդամ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանական կյանքին։ Համալսարանական տարիներին մի խումբ համալսարանականներով համախմբվելով Մարո Մուրադյանի (Մարո Մուրադյանը այդ տարիներին Սարգիս Բաղդասարյանի գրաբարի դասախոսն է եղել) շուրջ ստեղծեցին ազգագրական խումբ։ Խմբում ընդգրկված էին 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերնդի ներկայացուցիչները։ Ազգագրական այդ խումբը հետագայում դարձավ Ակունք ազգագրական համույթ։ Ակունքի ստեղծման առաջին իսկ օրվանից Սարգիս Բաղդասարյանը մասնակցել է խմբի կազմավորման, երգերի ու պարերի հավաքագրման աշխատանքներին։ Այսօր ևս Սարգիս Բաղդասարյանը Ակունքցի է և այն հենասյուներից մեկը, ում միջոցով սերնդեսերունդ տարածվում է ազգային երգն ու երաժշտությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]