Սարգիս Մովսիսյան (սերժանտ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մովսիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1994 |
Ծննդավայր | Մայիսյան |
Մահացել է | օգոստոսի 3, 2014 (20 տարեկան) |
Մահվան վայր | Արցախ |
Պարգևներ և մրցանակներ |
Սարգիս Արմենի Մովսիսյան (հուլիսի 1, 1994, Մայիսյան - օգոստոսի 3, 2014, Արցախ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սերժանտ, «Արիության համար» պարգևատրված հետմահու մեդալակիր։ Ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասում, եղել է ջոկի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Մովսիսյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 1-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Մայրը՝ Սոնյա Մանուկյանը, որդուն անվանում է Սարգիս, ի պատիվ Սուրբ Սարգսի, ցանկանալով, որ իր որդին լինի սրբի հովանու ներքո։ 2000 թվականին Սարգիսը հաճախել է գյուղի միակ դպրոցը եղբոր՝ Վահագի հետ։ Դպրոցում աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ։ 2010 թվականին ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ սովորել է դասընկերոջ հետ։ Երկու տարի սովորելով՝ ցուցաբերել է լավ արդյունքներ։ 2012 թվականին զորակոչվել է հայկական բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Վանաձորի ուսումնական զորամասում՝ Արարատ Խանոյանի հետ միասին։ Այստեղ ծառայել է 6 ամիս, որից հետո տեղափոխվել է ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի N զորամաս կրտսեր սերժանտի կոչմամբ։ Սարգիսը եղել է սերժանտ և ջոկի հրամանատար։ Համաբանակային ընկերները նրան անվանել են «Վաշտի Հսկա»։ 2014 թվականին Սարգիս Մովսիսյանը մասնակցել է բազկամարտի համաբանակային մրցույթին, գրավել մրցանակային 2-րդ տեղը։
Հերոսական մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանական զորքերի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս, Սարգիսը մարտի ժամանակ ծանր վնասվածք է ստանում է թոքի և ողնաշարի հատվածում։Մարտակերտի շրջանի հոսպիտալում կանգնեցնում են ներքին արնահոսությունը և օգոստոսի 2-ին անմիջապես ուղարկում ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալ։ Օգոստոսի 2-ի գիշերը կատարում են 2-րդ ծանր վիրահատությունը։ Լույս 3-ին վիրահատության ժամանակ սերժանտ՝ Սարգիս Մովսիսյանը մահանում է։
Հուղարկավորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 5-ին Սարգիս Մովսիսյանին զինվորական կարգով հուղարկավորեցին հայրենի Մայիսյան գյուղում։ Արարողությանը ներկա էին նրա զինծառայող ընկերները, ՊՆ ղեկավար անձնակազմը և այլ բարձրաստիճան անձիք։
Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով[1] և ԼՂՀ «Արիության համար»[2] մեդալով։ Սարգսի հարազատ դպրոցում՝ սեպտեմբերի 20-ին, տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված միջոցառում։ Ռազմագիտության և 6-րդ դասարանի աշակերտները կրում են հերոսի անունը։ Մարտակերտի զորամասում Սարգիս Մովսիսյանի հիշատակին կագնեցված է խաչքար՝ եղբայրների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով». president.nkr.am. 2014 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.