Սարանդի Գրանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ148 մետր
Բնակչություն6130 մարդ (2011)
Փոստային ինդեքսներ94001
##Սարանդի Գրանդե (Ուրուգվայ)
Red pog.png

Սարանդի Գրանդե (իսպ.՝ Sarandí Grande), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի կենտրոնական մասում՝ Ֆլորիդա դեպարտամենտում։ Ընկած է ազգային 5-րդ և 42-րդ ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից մոտավորապես 140, դեպարտամենտի վարչական կենտրոն Ֆլորիդա քաաքից՝ 43 կիլոմետր հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1874 թվականի հոկտեմբերին, երկաթուղային կայարանի մերձակա տարածքում։ 1906 թվականի հունիսի 13-ին ստացել է գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ, 1923 թվականի հոկտեմբերի 15-ին նրա կարգավիճակը բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի) [1]։ 1956 թվականի հուլիսի 1-ին էլ բնակավայրը, որը մինչ այդ կրել էր Estación Sarandí, ապա՝ պարզապես Sarandí անվանումները, ստացել է ներկայիս՝ Sarandí Grande (Սարանդի Գրանդե) անունը, և նրան շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Սարանդի Գրանդեում ապրում էր 6.130 մարդ[3]։

Տարին Բնակչությունը
1908 3,579
1963 5,295
1975 5,545
1985 5,379
1996 5,635
2004 6,362
2011 6,130

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Statistics of urban localities (1908–2004) (see "Sarandí" and "Sarandí Grande")» (PDF)։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2012-ին։ Վերցված է 4 September 2012 
  2. «LEY N° 11.960»։ República Oriental del Uruguay, Poder Legislativo։ 1956։ Վերցված է 4 September 2012 
  3. «Censos 2011 Cuadros Florida»։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 23 November 2012-ին։ Վերցված է 25 August 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]