Սատունինի սկոտոդրիմադուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատունինի սկոտոդրիմադուզա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ծղրիդներ
Տեսակ Սատունինի սկոտոդրիմադուզա
Լատիներեն անվանում
Scotodrymadusa satunini


Սատունինի սկոտոդրիմադուզա (լատին․՝ Scotodrymadusa satunini), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը միջին մեծության է, արուի մարմնի երկարությունը 24 մմ է, էգինը՝ 23-26 մմ, իսկ ձվադրինը՝ 10-13 մմ։ Գունավորումը գորշագույն է, մոխրագույնգորշագույն կամ շագանակագույն։ Հազիվ առաջնամեջքի եզրի տակից երևացող վերնաթևերը երկու սեռերի մոտ էլ խիստ կարճացած են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հյուսիսարևմտյան Իրանում, Հայաստանում հայտնի էր Երևանից (այստեղ հավանաբար անհետացել է) և Արմավիրի մարզից (Փարաքար գյուղ և Այղր լճի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատունինի սկոտոդրիմադուզան ապրում է ծովի մակարդակից 845-1100 մ բարձրությունների վրա, կիսաանապատային գոտու ցածրադիր տեղամասերում։ Թրթուրները հավանաբար դուրս են գալիս մայիսին։ Բարձր հասակի թրթուրները և հասուն միջատները հավաքվել են հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ, հնարավոր է անհետացած տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հայտնի են 1920 թվականին հավաքված եզակի նմուշներ։

Վտանգման հիմնական գործոները տարածքի գյուղատնտեսական յուրացումն ու քաղաքակենտրոնացումն է։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.