Jump to content

Սավուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սավուր
37°32′15″N 40°53′21″E / 37.53750°N 40.88917°E / 37.53750; 40.88917
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակՍավուրի գավառակ
Այլ անվանումներՍաուր
Մակերես1031,82 կմ², 962 կմ²
ԲԾՄ876 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3000 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սավուր (Թուրքիա)##
Սավուր (Թուրքիա)

Սավուր, ավան Հայոց Միջագետքում, իսկ ապա քաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Սավուրի գավառակում[1]։ Գտնվում էր Մարդին քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, Սուլթան յայլաղի լեռան արևելյան ստորոտին, Տիգրիսի Սավուր վտակի վերին հոսանքի ափին։

Հանդիսանում էր նույնանուն գավառակի կենտրոնը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Սավուրի, այնպես էլ հարևան Իսյան (Իսքյան) գավառների բնակչության զգալի մասը հայեր էին (մասամբ՝ քրդախոս)։ Մինչև XIX դ․ 2-րդ կեսը ապրում էին կիսանկախ ավատապետական կյանքով։ Թուրքական կառավարության ոտնձգությունների դեպքում հաճախ դաշնակցում էին Իսյանի բնակչությանը։ Նրանց հնազանդեցնելու թուրքական փորձերը (1782, 1785, 1798 ևն) ձախողվել են։ Հայ տղամարդիկ շրջում էին սպառազեն, իրենց զավակներին մանկուց վարժեցնում զենքի։ Ղ. Ինճիճյանը Սավուրի հայերին նկարագրում է հաղթանդամ ու բարձրահասակ, որոնք շրջակա քրդերից զանազանվելու համար գլխներին կրում էին ճերմակ փաթաթոց։

1915 թվականին ուներ 3000 հայ բնակիչ։ Մեծ եղեռնի ժամանակ Սավուրի հայ բնակչությունը ենթարկվեց թուրքական կառավարության կազմակերպած բռնագաղթին ու ջարդերին։ Լեռներում ապաստանածները գաղթեցին տարբեր երկրներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում էին սալորի ընտիր տեսականի։ Զբաղվում էին հացահատիկի, խաղողի մշակությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով (զինագործություն, դարբնություն, խեցեգործություն, կտավագործություն, հյուսնություն ևն)։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավուրի մոտակայքում կար ավերակ բերդ[2]։

Եկեղեցի, կրոնական սպասավորներ չունեին, բայց տարին մեկ անգամ՝ Ս․ Խաչի տոնին, 3–4 օրով ուխտի էին գնում հեռավոր Ս․ Առաքելոց վանքը, կազմակերպում խրախճալից տոնահանդես, որն ուղեկցվում էր երգերով, պարերով, զինախաղերով ու մրցություններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 508-509
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 207)։