Սասուն կամավորական ջոկատ (Երևան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Սասուն կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Վ. Խաչատրյան, Ա. Բոյմուշկյան |
«Սասուն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանի Շահումյանի շրջանում։ 1989-1994 թվականներին ջոկատն առանձին կամ «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում («Արծիվ-23») մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի (Կոռնիձոր, Խոզնավար, Շուռնուխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Բաղանիս), Մեղրիի, Վարդենիսի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Սարսանգի հիդրոհանգույց), Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Խաչատրյանը և Ա. Բոյմուշկյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |