Սառցե դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառցե դղյակ
ՀեղինակԹարյե Վեսոս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզունյունորսկ և նորվեգերեն[1]
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Հրատարակման տարեթիվ1963

Սառցե դղյակ (նորվ.՝ Is-Slottet), նորվեգացի գրող Թարյե Վեսոսի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1963 թվականին։ Վեպի բնօրինակը գրված է նոր նորվեգերենով և համարվում է նորվեգական գրականության դասականներից մեկը։ 1964 թվականին Թարյե Վեսոսն այս վեպի համար արժանացել է Հյուսիսային խորհրդի գրական մրցանակին։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկամյա Սիսսն ապրում է Նորվեգիայի խորքում գտնվող մի գյուղում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրանց գյուղ է տեղափոխվում Ուննը՝ լռակյաց մի աղջնակ, որի մայրը մահացել էր առանց ամուսնանալու, և Ուննը պիտի ապրեր իր մորաքրոջ հետ։ Սիսսն ու Ուննը սովորում են նույն դպրոցում, բայց նրանց շփումն անմիջապես ու արագ չի ստացվում։ Ուննը երբեք չէր խաղում այլ երեխաների հետ։ Ուննի գալուց կես տարի անց նրանք վերջապես որոշում են ընկերանալ, և մի ձմեռային երեկո Սիսսը Ուննին հյուր է գալիս։ Ուննի սենյակում զրուցելիս Ուննը Սիսսին ցույց է տալիս իր հոր լուսանկարը, իսկ հետո Ուննը համոզում է Սիսսին, որ իրենք պետք է հանվեն խաղալու համար։ Նրանք հանվում են և զննում մեկմեկու, որից հետո աղջիկներն ամաչում են և հագնվում։ Ուննը հարցնում է Սիսսին՝ նկատե՞ց նա ինչ-որ տարբերություն իրենց մարմիններում, Սիսսը պատասխանում է՝ ոչ։ Ուննն ասում է, որ ինքը գաղտնիք ունի և վախենում է, որ դրախտ չի ընկնի։ Երկու աղջիկներն էլ շփոթություն և անհարմարություն են զգում, և Սիսսը թողնում է Ուննին և փախչում տուն՝ խեղդվելով մթության ահից։ Հաջորդ օրը Ուննը, չցանկանալով վատ զգալ Սիսսի հետ հանդիպումից, չի գնում դպրոց։ Դրա փոխարեն նա գնում է դիտելու այսպես կոչված «Սառցե դղյակը», որն իրենից ներկայացնում էր սառած ջրվեժ։ Ուննը սողոսկում է սառցե դղյակի ներսը։ Նա կորչում է դղյակի ներսում, չի կարողանում գտնել ելքը և ցրտահարությունից մահանում է։ Նրա վերջին բառը լինում է «Սիսս» անունը։

Ուննին սկսում են փնտրել, բայց՝ ապարդյուն։ Մարդիկ սկսում են մտածել, որ Սիսսը գիտի Ուննի անհետացման մասին ավելին, քան ասում է։ Բոլորը գուշակում են, թե ինչ է պատահել նրանց միջև այն երեկո։ Սիսսը, կորստի ցավ զգալով, տխրության ու միայնության գիրկն է ընկնում։ Նա խոստում է տալիս, որ երբեք չի մոռանա Ուննին։ Սիսսը իր վրա է վերցնում Ուննի դերը. հրաժարվում է խաղալ կամ շփվել այլ երեխաների հետ։ Այդ ձևով նա փակվում է իր սեփական զգացմունքների սառցե դղյակի մեջ։

Կինոտարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են 12-ամյա Լինե Սթորեսունդը (Սիսսի դերում) և Հիլդե Նիեգեն Մարտինսենը (Ուննի դերում)։ Ֆիլմը նկարահանել է Պեր Բլոմը 1987 թվականին[2], այն 1988 թվականին արժանացել է Ֆլանդրիական միջազգային կինոփառատոնի մրցանակին։ Ֆիլմում ավելի շատ է պատմվում Ուննի գաղտնի զգացմունքների մասին, քան բնօրինակ գրքում, բայց մնացած դեպքերում ֆիլմը շատ մոտ է գրքին։ Ֆիլմը VHS (PAL) ձևաչափով թողարկվել է 1991 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. «The Ice Palace (Isslottet)»։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 20 May 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]