Սառցադաշտ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառցադաշտ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ[1]
ՌեժիսորՅուրի Ժելյաբուժսկի[2]
ՍցենարիստՆիկոլայ Բարտրամ[2]
Բեմադրող նկարիչԻվան Իվանով-Վանո[2] և Դանիիլ Չերկես[2]
ՕպերատորՅուրի Ժելյաբուժսկի[2]
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄեժրաբպոմ-Ռուս[2]
Տևողություն7 րոպե
Թվական1927

Սառցադաշտ, մանկական նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Սովետական մուլտլիպլիկացիայի զարգացման սկզբնական շրջանին վերաբերող քիչ թե շատ տաղանդավոր և ոճապես յուրահատուկ ստեղծագործություններից մեկը[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդյունավկայով տղան, փոքրիկ ճեղքից թաքուն նայում է գեղեցկուհի գեղասահորդուհուն, տեսնում է, թե ինչպես բուրժուայի տեսքով հաստլիկը կոպիտ ձևով ստիպում է նրան սահել զույգով։ Անցորդի օգնությամբ անցնելով սահադաշտի բարձր ցանկապատի վրայով՝ տղան շտապում է օգնության և հաստլիկին տապալում գետնին։ Հետապնդման ընթացքում երիտասարդ հերոսը հայտվում է չմշկորդների շարքերում և առաջինն է հասնում վերջնագծին։

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղեկավարներ — Ն. Դ. Բարտրամ, Յ. Ա. Ժելյաբուժսկի
  • Սցենարի հեղինակ — Նիկոլայ Բարտրամ
  • Ռեժիսոր և օպերատոր — Յուրի Ժելյաբուժսկի
  • Նկարիչ մուլտիպլիկատորների աշխատանքը — Դանիել Չերկես, Իվան Իվանով-Վանո

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սև-սպիտակ (սպիտակ պատկերներ սև ֆոնի վրա)
  • համր կինո

Քննադատների գնահատականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական մուլտիպլիկացիան սկսեց իրեն ցուցաբերել ավելի պայծառ և աչքի ընկնող։ 20-րդ դարում այն ներկայացվել է այնպիսի տաղանդավոր մուլտֆիլմերով, ինչպիսիք են Դ. Չերկեսի «Սահադաշտ» և Ա. Իվանովի «Խավարասեր»-ը, Ն. Խոդատաևայի, Օ. Խոդատաևայի, Վ. և Զ. Բրումբերգի «Սամոյեդ տղան»-ն։ Այս պատկերները իրենց վրա կրում են ոճական ավարտվածության և ինքնատիպության գծեր։ «Սառցադաշտ»-ում արտահայտիչ կերպով փոխանցվում է հերոսների շարժումը՝ նկարված սպիտակ ուրվագծով սև ֆոնի վրա։
- Ս. Վ. Ասենին
Անզուգական և չծերացող, ութրոպեանոց ֆիլմն իր հաջողությամբ առաջին հերթին պարտական է Նիկոլայ Բարտրամի սցենարին. մանրակրկիտ մշակված՝ հաշվի առնելով մուլտիպլիկացիոն արտահայտչականության առանձնահատկությունները։ Թեթև, կարծես սառույցի վրա քերծված գրաֆիկան արված է Իվան Իվանով-Վանոյի և Դանիել Չերկեսի կողմից։
- Մալյուկով Լ. Լ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 80. — ISBN 978-1-138-85452-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  3. С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации»
  4. С. В. Асенин. «Волшебники экрана». «Молодое и древнее. Первооткрыватели» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, 3d-master.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]