Սառույց II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառույց II
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածքեռանկյունային բյուրեղային համակարգ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Հատված ջրի փուլային գծապատկերից

Սառույց II, խիստ կանոնավոր կառուցվածքով ջրային սառույցի տրիգոնալ (զուգահեռանիստ,որի բոլոր նիստերը շեղանկյուններ են) բյուրեղային տարատեսակ։ Ստանում են սառույց Ih-ը −83 °C- ից մինչև 63 °C (190–210 Կ) ջերմաստիճաններում 300 ՄՊա ճնշման տակ սեղմելով, կամ՝ սառույցը V- ը −35 °C (238 Կ) ջերմաստիճանում սեղմելով։ Տաքացնելիս սառույց II-ը վերածվում է սառույց III-ի։

Սառույց II-ը կարող է գոյություն ունենալ մետաստաբիլ վիճակում`−173 °C-ից (100 K) ցածր ջերմաստիճանում և մթնոլորտայինից մինչև 5 ԳՊա ճնշման սահմաններում։ Մթնոլորտային ճնշման և −113 °C- ից (160 K) բարձր ջերմաստիճաններում այն անշրջելիորեն վերածվում է սառույց Ih:

300 ՄՊա ճնշման դեպքում սառույց II-ի խտությունը 1.16 գ / սմ3 է։ Դիէլեկտրական թափանցելիությունը (ստատիկ) հավասար է 3,66։

Սառույց II-ն ունի եռակի կետեր սառույց Ih-ի և սառույց III-ի հետ (−34.7 °C, 212.9 MPa), սառույց III-ի և սառույց V-ի հետ (−24.3 °C, 344.3 MPa), ինչպես նաև սառույց V-ի և սառույց VI-ի հետ (−55 °C, 620 ՄՊա)։

Սովորական ջրային սառույցը, ըստ Բրիջմանի անվանացանկի, պատկանում է սառույց Ih-ին: Լաբորատոր պայմաններում (տարբեր ջերմաստիճաններում և ճնշումներում) ստեղծվել են սառույցի տարբեր փոփոխություններ՝սառույց II-ից մինչև սառույց XV- ը։

Ենթադրվում է, որ «սառցե» արբանյակները, օրինակ՝ Գանիմեդը, հիմնականում կարող են բաղկացած լինել սառույց II-ից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chaplin, Martin. (2008 թ․ հունիսի 23). «Ice-two (Ice II)». Water Structure and Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.