Սառա Թեյսդեյլ
Սառա Թեյսդեյլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 29, 1933[1][2][3] (48 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Bellefontaine Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Mary Institute and St. Louis Country Day School? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սառա Թեյսդեյլ (անգլ.՝ Sara Teasdale; օգոստոսի 8, 1884[1][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - հունվարի 29, 1933[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) — ամերիկացի քնարերգու բանաստեղծուհի։ 1914 թվականին ամուսնությունից հետո օգտագործել է Սառա Թեյսդեյլ Ֆիլսինջեր անունը[6]։ 1918 թվականին արժանացել է Պոլիտցերյան մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է միջին խավի ապահովված ընտանիքում։ Առաջին անգամ բանաստեղծությունների գիրք է հրատարակել 1907 թվականին։ Ապրել է Սենթ Լուիսում, կյանքի վերջին տարիները անց է կացրել Նյու Յորքում։ 1918 թվականին արժանացել է 1918 թվականի Պուլիտցերյան մրցանակի՝ «Love Songs» բանաստեղծությունների ժողովածուի համար։ 1933 թողարկել է «Տարօրինակ հաղթանակ» (անգլ.՝ Strange Victory) ժողովածուն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծուհին միշտ շրջապատված է եղել երկրպագուներով։ Սակայն նրա եռամյա «նամակագրական սիրավեպը» նյույորքյան բանաստեղծ Ջոն Մայերս Օ'Հարայի հետ ավարտվեց հենց առաջին հանդիպման ժամանակ։ 1914 թվականի դեկտեմբերի 19 ամուսնացել է բիզնեսմեն Էռնստ Ֆլիզինգերի հետ՝ Լատինական Ամերիկայի հետ տնտեսական կապերի մասնագետ։ 1916 թվականին ամուսինները տեղափոխվեցին Նյու Յորք։
Երկարատև դեպրեսիայի ժամանակ ամուսինները բաժանվեցին[7]։
Բաժանումից հետո Սառա Թեյսդեյլը վերականգնեց հարաբերությունները երիտասարդ տարիների ընկերոջ[8]՝ Վեյչել Լինձի հետ( 1931 թվականին Վեյչելը ինքնասպան եղավ), չնայած այդ ժամանակ ամուսնացած ու երկու երեխաների հայր։
1926 թվականին մտերմիկ կապերի մեջ էր երիտասարդ ուսանողուհի Մարգարետ Կոնկլինի հետ[9]։ Իր մյուս սիրեցյալի՝ Մարիոն Քամմինգ Սթենլիի հետ բանաստեղծուհին ծանոթացավ 1908 թվականին[7]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյսդեյլը ուներ կաթվածի ուժեղ վախ։ 1933 թվականի հունվարի վերջին Թեյսդեյլի ձեռքին անոթ պայթեց, և նա որոշեց,որ դա մոտալուտ հիվանդության նախանշան է։ Երկարատև դեպրեսիայի ֆոնի վրա նա քնաբերի մեծ չափաբաժին ընդունեց[7]։
Թեյսդեյլը ռուսաց լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար ժամանակ Սառա Թեյսդեյլի պոեզիան անհայտ էր ռուս ընթերցողին (միայն նրա բանաստեղծությունների մի փոքրիկ գիրք[10] լույս տեսավ փոքրիկ հրապարակումով 2005 թվականին). Եվ միայն 2011 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների ամբողջական հավաքածուն՝ պատրաստված «Թարգմանության դար» կայքի մի խումբ թարգմանիչների կողմից։ Այնտեղ ընդգրկվեց Սառա Թեյսդեյլի ժառանգության մեծ մասը[11][12].
2019 թվականին բանաստեղծուհու ծննդյան 135-ամյակի առթիվ «Ալետեյա» հրատարակչությունը թողարկեց Սառա Թեյսդեյլի ընտրված բանաստեղծությունները ռուսաց ու անգլերեն լեզուներով՝ Միխայիլ Ռախունովի[13] թարգմանությամբ։ 2022 թվականին լույս տեսավ Անդրեյ Պուստոգարովի թարգմանությամբ գիրք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1060.
- ↑ http://www.pulitzer.org/awards/1918
- ↑ «New York Public Library» (անգլերեն)։ 2023-03-29
- ↑ 7,0 7,1 7,2 Биография писательницы на сайте издательства «Водолей».
- ↑ Vachel Lindsay - Marriage, children and financial troubles(անգլ.) // Wikipedia. — 2017-04-14.
- ↑ Энн Уодсворт «Энциклопедия геев, лесбиянок, бисексуалов, транссексуалов» (Чикаго, 2002)
- ↑ Тисдейл С. После грозы в серебряном свете. Переводы Бориса Ривкина . Издательство: ARS-INTERPRES, 2005 г. ISBN 0-9718419-5-0.
- ↑ Тисдейл С. Реки, текущие к морю: Избранные стихотворения Արխիվացված է Հուլիս 28, 2013 Wayback Machine-ի միջոցով: / Пер. с англ. — М.: Водолей, 2011. — 192 с. — (Звезды зарубежной поэзии). ISBN 978-5-91763-062-5
- ↑ Тисдейл С. Реки, текущие к морю: Избранные стихотворения. Флэш-книга Արխիվացված է Փետրվար 27, 2012 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «ru.wikipedia»
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сара Тисдейл на Викиливре.ру.(ռուս.)
- Рахунов М. Е. Переводы стихотворений Сары Тисдейл(ռուս.)
- Рахунов М. Е. К Саре Тисдейл в день её юбилея(ռուս.)
- Рахунов М. Е. К Саре Тисдейл(ռուս.)
- Источник дополнительной информации издательство «Водолей».
- Андрей Пустогаров. Пленницы эмансипации. Предисловие к книге «Три американки» [сборник поэтических переводов Сары Тисдейл, Сильвии Плат и Дороти Паркер] // Московский книжный журнал morebook.ru
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 29 մահեր
- 1933 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Բանաստեղծուհիներ
- Ֆեմինիստ գրողներ
- Անգլալեզու բանաստեղծներ