Սառա Էլլա Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառա Էլլա Ուիլսոն
SarahEllaWilson.tif
Ծնվել էապրիլի 7, 1874(1874-04-07)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 1955(1955-11-01) (81 տարեկանում)
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի

Սառա Էլլա Ուիլսոն (անգլ.՝ Sarah Ella Wilson, ապրիլի 7, 1874(1874-04-07), Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1955(1955-11-01)), ամերիկացի մանկավարժ և Մասսաչուսեթսում հիմնված ակումբների անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Էլլա Ուիլսոնը ծնվել է 1874 թվականի ապրիլի 7-ին ԱՄՆՄասսաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում: Ջորջ Մ. Էլիզաբեթ Ալլեն Ուիլսոնի աղջիկն է[1]: Նա իր անունը ստացել է ի պատիվ իր ծնողների ընկերոջ և ուսուցիչ, աբոլիտիոնիստ Սառա Չեյզի: Չեյզը սովորեցրել է Սառային դաշնամուր նվագել: Սառա Էլլա Ուիլսոնը կրթություն է ստացել Վուսթերի Դասական ավագ դպրոցում, ապա Վուսթերի սովորական դպրոցում, որն ավարտել է 1894 թվականին[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Էլլա Ուիլսոնը Վուսթերի առաջին երկու սևամորթ ուսուցիչներից մեկն էր: Նա գրեթե հիսուն տարի (1895 թվականից 1944 թվականը) դասավանդել է Բելմոնթ Սթրիթի տարրական դպրոցի առաջին դասարաններում[3]: Տեղացիներն ասում են, որ նա իր ամբողջ կրթական կարիերայի ընթացքում բաց է թողել ընդամենը մի դաս[4]:

Ուիլսոնն ակտիվ ակումբի անդամ էր: Նա Վուսթերի «Կանանց առաջընթաց» ակումբի անդամ էր և «Տարեց գունավոր բնակչության տուն» ակումբի փոխնախագահը: Նա տեղի Սևամորթ Կանանց ակումբի, Վուսթերի Միջխորհրդարանական Ռասայական խորհրդի և տեղի NAACP-ի ակտիվ անդամ է եղել: Եղել է Կանանց ակումբների Հյուսիսարևելյան ֆեդերացիայի գանձապահը, 25 տարեկանում «Գունավոր կանանց ազգային ասոցիացիայի» մարմինը և նախագահում էր NACW-ի կրթաթոշակների հանձնաժողովը: Նա ակտիվ էր նաև իր եկեղեցում[1]:

Անձնական կյանք և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Էլլա Ուիլսոնը մահացել է 1955 թվականի նոյեմբերի 1-ին, 81 տարեկան հասակում: Նրա դիմանկարը կախված է Բելմոնթի Սթրիթ Դպրոցի գրադարանի պատին: Վուսթերի պետական քոլեջում գործում է իր անունը կրող կրթաթոշակ[4]:

Բանաստեղծ Քորրայն Բոստիկը գրել է Սառա Էլլա Ուիլսոնի կենսագրությունը. «Գնա առաջ և վերև» (անգլ.՝ Go Onward and Upward) (1974)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]