Սաշա Վույաչիչ
![]() | ||
![]() | ||
Դիրքը | Պաշտպան | |
---|---|---|
Համար | № 9 | |
Ի ծնե տրված անունը | Սաշա Վույաչիչ Saša Vujačić | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1984 (40 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ալեքսանդր (Սաշա) Վույաչիչ (սլով.` Aleksandar Saša Vujačić, սերբ. կիրիլիկ` Александар »Саша« Вујачић, մարտի 8, 1984, Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովեն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան։
Հանդես է եկել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Եվրոպական ակումբներում Վույաչիչն ավելի շատ խաղում էր որպես խաղարկող, իսկ NBA-ում անցկացրած տարիներին՝ որպես հարձակվող պաշտպան։
Հայրը՝ Վասո Վույաչիչ անվամբ, նախկինում եղել է սերբ բասկետբոլի մարզիչ։ Վույաչիչը հանդես է եկել Սլովենիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում 2002 թվականի Եվրոպայի կրտսեր առաջնությունում հաղթել է արծաթե մեդալ։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ իտալական «Սնայդերո Ուդինե» ակումբում, որից հետո մուտք է գործում 2004 թվականի NBA դրաֆթ, որտեղ ընտրվում է «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից՝ 1-ին ռաունդի 27-րդ ընտրության իրավունքով։
«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում 2009 և 2010 թվականներին դարձել է NBA չեմպիոն։
2010 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վույաչիչին ներառում են փոխանակման մեջ, և նա հայտնվում է «Նյու Ջերսի Նեթս» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») ակումբում։
2011 թվականի հուլիսին Վույաչիչը նոր պայմանագիր է կնքում թուրքական «Էֆես Պիլսենի» հետ (այժմ՝ «Անադոլու Էֆես»)։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վույաչիչը ծնվել է սերբ հոր և սլովենացի մոր ընտանիքում։ Հայրը եղել է բասկետբոլի մարզիչ, իսկ մայրը՝ նախկին վոլեյբոլիստուհի[1]։ Երբ Վույաչիչը բոլորում է 6 տարին, ծնողները բաժանվում են։
- Ունի քույր և եղբայր՝ Նինա և Ալյոշա անուններով։
- Սահուն կերպով տիրապետում է իտալերեն լեզվին։ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում անցկացրած տարիներին Վույաչիչը հաճախ իտալերեն էր խոսում Կոբի Բրայանտի հետ, ով նույնպես լիակատար տիրապետում է լեզվին։
- Ժամանակին նշանված է եղել ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ[2], սակայն զույգը բաժանվել է 2012 թվականին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rojen na dan žena» (սլովեներեն). vujacic.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է Հոկտեմբեր, 2010 թ.-ին.
- ↑ Շարապովան նշանվում է «Լեյքերսի» պաշտպան Սաշա Վույաչիչի հետ
- ↑ Մարիա Շարապովա և Սաշա Վույաչիչ. Հարսանիքի փոխարեն բաժանում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սաշա Վույաչիչ կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-05-01 Wayback Machine
- Սաշա Վույաչիչ - Էջը Թվիթերում
- NBA.com էջ
- Euroleague.net էջ