Սան Պեդրո դե լա Ռոկա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Պեդրո դե լա Ռոկա ամրոց
Տեսակամրոց
Երկիր Կուբա
ՎարչատարածքՍանտյագո դե Կուբա
Մակերես93,88 հեկտար և 151,99 հեկտար
Սան Պեդրո դե լա Ռոկա ամրոցը գտնվում է Կուբաում
Սան Պեդրո դե լա Ռոկա ամրոց

Սան Պեդրո դե լա Ռոկա ամրոց (իսպ.՝ Castillo de San Pedro de la Roca) կամ Կաստիլյո դել Մորրո (իսպ.՝ Castillo del Morro), պաշտպանական կառույց, որը կառուցվել է 17-րդ դարի կեսերին՝ պաշտպանելու Սանտյագո դե Կուբա քաղաքի ծոցը։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը նախագծվել է 1637 թվականին Միլանի ռազմական ինժեներների ընտանիքի ներկայացուցիչ Ջովանի Բատիստա Անտոնելիի (Giovanni Battista Antonelli) կողմից քաղաքի կառավարիչ Պեդրո դե լա Ռոկա ի Բորխայի հրամանով, որպեսզի պաշտպանի քաղաքը ծովահեններից և փոխարինի ավելի հին ամրոցին, որը կառուցվել էր 1610 թվականին։ Նոր ամրոցը գտնվում էր նավահանգստի մեջ ցցված զառիթափ լանջին (Մորրո)։ Բերդը չորս մակարդակներով պատշգամբների շարք էր՝ հրետանին պատսպարելու համար նախատեսված երեք բերդապատնեշներով։ Ռզմամթերքը սովորաբար ծովով և ցամաքով տեղափոխվում էին բերդի վերին մակարդակ և պահվում ժայռի մեջ փորված մեծ պահեստում։ Շինարարությունը տևել է 42 տարի՝ մի քանի ընդհատումներով՝ 1638-1670 թվականներին։ Անտոնելին ինքը լքել է շինարարությունը 1645 թվականին։ Բերդի մաս են դարձել նաև հին ամրությունները։

Ծովահենների հանդեպ վախն իրական հիմք ուներ, շինարարության ընթացքում անգլիական ֆիլիբաստերները Քրիստոֆեր Մինգսի ղեկավարությամբ 1662 թվականին երկու շաբաթով գրավել են քաղաքը, ավերել անավարտ ամրոցի մի մասը և գրավել հրետանին։ Նրանց վտարելուց հետո իսպանական կառավարությունը միջոցներ հատկացրել շենքն ավարտելու համար և կայազորն ավելացրել 300 հոգով։ 1663-1669 թվականներին ռազմական ինժեներներ Խուան Ցիսկարա Իբանեսը (Juan Císcara Ibáñez), Խուան Ցիսկարա Ռամիրեսը (Juan Císcara Ramirez) և Ֆրանցիսկո Պերեսը (Francisco Perez) ղեկավարել են ամրությունների վերականգնումն ու ավարտը՝ ավելացնելով նոր եզրային պաշտպանություն և նոր հրետանային հարթակ։ 1678 թվականին բերդը դիմակայել է ֆրանսիական ջոկատի հարձակմանը, իսկ 1680 թվականին՝ Անտիլիայի ֆիլիբաստերների հրամանատարներից մեկի՝ Ֆրանկեսմայի 800 ծովահենների հարձակմանը։

1675-1692 թվականներին բերդը տուժել է մի շարք երկրաշարժերից, նրա վերակառուցումը Ֆրանցիսկո Պերեսի ղեկավարությամբ տևել է 1693-1695 թվականներին։ 1738-1740 թվականներին Անտոնիո դե Արեդոնդոյի (Antonio de Arredondo) ղեկավարությամբ ավարտվել են լրացուցիչ ամրությունները, այնուհետև ամրոցը նորից տուժել է 1757 և 1766 թվականների երկրաշարժերից։

1775 թվականին, երբ ծովահենների վտանգը սկսել է վերանալ, ամրոցի որոշ շենքեր վերածվելեն բանտերի, որոնք հայտնի էին որպես «Ժայռ» (la Roca) և «Աստղ» (la Estrella), մինչդեռ ամրոցը շարունակել է գործել որպես ռազմական օբյեկտ։ Վերջին անգամ ամրոցի վրա հարձակում է եղել 1898 թվականին, երբ ԱՄՆ նավատորմը հարձակվել է քաղաքի վրա իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ։

Ամբողջ 20-րդ դարի ընթացքում բերդը քայքայվել է, սակայն 1960-ական թվականներին կրկին վերականգնվել է Ֆրանցիսկո Պրատ Պույգի ղեկավարությամբ։ 1997 թվականին ամրոցը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես իսպանական գաղութային ռազմական ճարտարապետության լավագույն պահպանված նմուշ։

Ներկայումս ամրոցում տեղակայված է ծովահենության պատմության թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «San Pedro de la Roca Castle, Santiago de Cuba». UNESCO World Heritage Centre. United Nations Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Պեդրո դե լա Ռոկա ամրոց» հոդվածին։