Սան Միգելի ամրոց (Լուանդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Միգելի ամրոց (այլ կիրառումներ)
Սան Միգելի ամրոց
Fortaleza de São Miguel de Luanda
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունԱնգոլա Անգոլա, Լուանդա
Վարչական միավորԼուանդա
ԵրկիրԱնգոլա
Կառուցված1576-ից
ՃարտարապետՊաուլու Դիաշ դի Նովայշ
Ընթացիկ վիճակկանգուն
Քարտեզ
Քարտեզ
 Fortaleza de São Miguel Վիքիպահեստում

Լուանդայի Սան Միգելի ամրոց (պորտ.՝ Fortaleza de São Miguel de Luanda), պորտուգալական ամրոց, որը գտնվում է Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Միգելի ամրոցը կառուցվել է 1576 թվականին՝ պորտուգալացի ճարտարապետ Պաուլու Դիաշ դի Նովայշի ճարտարապետական նախագծմամբ։

Կառուցումից հետո այն դարձել է գաղութի վարչական կենտրոնը։ Սան Միգելի ամրոցը ծառայում էր, որպես ստրկավաճառության խոշոր հավաքատեղի։ Մեծ թվով ստրուկներ այստեղից բռնի կերպով տեղափոխվում էին պորտուգալական մեկ այլ գաղութ՝ Բրազիլիա։

Այս ամրոցը երկար երկար տարիներ եղել է անառիկ. այն ունի հաստ պատեր և պաշտպանված է թնդանոթներով։ Ներսում պահվում են արձաններ. օրինակ՝ Անգոլա ժամանած առաջին պորտուգալացու՝ Վասկո դա Գամայի և Պորտուգալիայի առաջին թագավորի դիմաքանդակը[2]։

1975 թվականին ամրոցը ծառայել է, որպես Պորտուգալիայի զինված ուժերի հրամանատարչական շտաբ-կայան Անգոլայում։ Պորտուգալիայից Անգոլայի անկախացումից հետո այն պատկանել է Անգոլայի անկախ կառավարությանը։

Ներկայումս՝ այն ունի թանգարանի կարգավիճակ, որտեղ ցուցադրվում են Անգոլայի ռազմական պատմությանը և զինված ուժերին նվիրված ցուցանմուշներ։ Կրում է Սան Միգելի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սան Միգելի ամրոցը Լուանդայում, Անգոլա». Angolaembassy.hu. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  2. «Ուղևորություն դեպի Անգոլա՝ Աֆրիկայի ադամանդների երկիրը». Africa-ata.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Միգելի ամրոց (Լուանդա)» հոդվածին։