Սան Լուիս Ռիո Կոլորադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սան Լուիս Ռիո Կոլորադո
Զինանշան
Sanluisescudo.png

File-parroquiasn.jpg
Կոորդինատներ: 32°28′36″ հս․ լ. 114°45′45″ ամ. ե. / 32.47667° հս․. լ. 114.76250° ավ. ե. / 32.47667; 114.76250
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է 1907 թ.
Մակերես 61,26 կմ²
ԲԾՄ 51±1 մետր
Հեռախոսային կոդ 653
Փոստային ինդեքսներ 83400
Պաշտոնական կայք sanluisrc.gob.mx
##Սան Լուիս Ռիո Կոլորադո (Մեքսիկա)
Red pog.png

Սան Լուիս Ռիո Կոլորադո, քաղաքի և այն շրջապատող մունիցիպալիտետի անվանումը: 2015 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում է 192 739 մարդ[1]: Իր մեծությամբ և բնակչության թվաքանակով չորրորդ մունիցիպալիտետն է նահանգում: Գտնվելով Սոնորա նահանգի հարավ-արևմուտքում՝ քաղաքը սահմանակցում է Ստորին Կալիֆոռնիային: Այն նաև գտնվում է ԱՄՆ-ի հետ միջազգային սահմանին՝ սահմանակցելով Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաքին: Քաղաքը Մեքսիկալիից 75 կմ հեռավորության վրա է գտնվում: Մունիցիպալիտետը Սոնորա անապատում զբաղեցնում է 8,412.75 կմ² (3248,2 քառ, մղոն) տարածք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ստանալով քաղաքի կարգավիճակ՝ Սան Լուիս Ռիո Կոլորադոն դարձավ նույնանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը: Քաղաքին բնորոշ է հարթ և ավազոտ տեղանքը: 2010 թվականի Սուրբ Զատիկի կիրակի օրը շրջանում 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: Ավիրվեցին Sears հանրախանութը և հինգ դպրոց, վիրավոր էր ավելի քան 30 000 մարդ: Ինչ-որ մի ժամանակ Սան Լուիս Ռիո Կոլորադոն նավագնացության կարևոր կենտրոն է եղել շոգենավերի համար, որոնք Կալիֆոռնիայի ծովածոցից ճամփորդում էին Կոլորադո: 1900-ական թվականների սկզբից ի վեր՝ Կոլորադոն ոռոգելու համար ամբողջովին կամ գրեթե ամբողջովին չորացված էր:

Սան Լուիս Ռիո Կոլորադոն համարվում է չորս շրջանային միջին ալիքային դիապազոնով ռադիոկայանների հայրենիքը, այդ թվում՝ 1350 XELBL-AM-ի, որոնք կարևոր նշանակություն ունեն երկար տարածության վրա DX-ռադիոկայանների ալիքները որսալու համար:

Մեքսիկա-լատինական վոկալիստ Ջոսսեի երգերից մեկը կոչվում է «San Luis Rio Colorado»՝ ի հիշատակ գետի:

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fiestas del Desierto տոնակատարության ժամանակ Սոնորա անապատում տեղի են ունենում մշակութային, կենսաբանական բազմակերպության, խոհանոցային և սպորտային միջոցառումներ: Սան Լուիս Ռիո Կոլորադոն ունի ներքաղաքային տնտեսական փոփոխությունների ցուցադրափեղկ, որը կիրառվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքի Ռիվերսայդի ազգային փառատոնի տոնավաճառում:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիս Ռիո Կոլորադոն ունի անապատային կլիմա (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ BWh), որին բնորոշ են չափազանց շոգ ամառները և մեղմ ձմեռները: Այն Մեքսիկայի ամենաշոգ և ամենաչոր քաղաքներից մեկն է: Ջերմաստիճանային մաենաբարձր ռեկորդը 52.0 °C (125.6 °F)-ն է, որը գրանցվել է 1951 թվականի հունիսի 25-ին[2], իսկ ամենացածր ջերմաստիճանային ռեկորդը −6.5 °C (20.3 °F)-ն է, որը գրանցվել է 1950 թվականի հունվարի 2-ին[3]:

Սան Լուիս Ռիո Կոլորադո, Սոնորա (1951–2010, ծայրահեղ՝ 1950–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.0
(100.4)
35.0
(95)
39.0
(102.2)
42.0
(107.6)
48.0
(118.4)
52.0
(125.6)
51.0
(123.8)
49.5
(121.1)
48.5
(119.3)
48.8
(119.8)
39.6
(103.3)
30.0
(86)
52.0
(125.6)
Միջին բարձր °C (°F) 20.6
(69.1)
23.3
(73.9)
26.2
(79.2)
30.4
(86.7)
35.3
(95.5)
40.1
(104.2)
42.3
(108.1)
41.3
(106.3)
39.0
(102.2)
32.7
(90.9)
25.4
(77.7)
20.3
(68.5)
31.4
(88.5)
Միջին օրական °C (°F) 13.2
(55.8)
15.2
(59.4)
17.8
(64)
21.2
(70.2)
25.6
(78.1)
30.3
(86.5)
33.9
(93)
33.4
(92.1)
30.6
(87.1)
23.9
(75)
17.2
(63)
13.1
(55.6)
23.0
(73.4)
Միջին ցածր °C (°F) 5.9
(42.6)
7.0
(44.6)
9.3
(48.7)
12.1
(53.8)
16.0
(60.8)
20.5
(68.9)
25.6
(78.1)
25.5
(77.9)
22.2
(72)
15.1
(59.2)
9.0
(48.2)
5.8
(42.4)
14.5
(58.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −6.5
(20.3)
−3.0
(26.6)
0.0
(32)
2.5
(36.5)
5.0
(41)
7.5
(45.5)
14.0
(57.2)
13.5
(56.3)
11.0
(51.8)
2.3
(36.1)
−1.0
(30.2)
−4.0
(24.8)
−6.5
(20.3)
Տեղումներ մմ (դյույմ) 8.4
(0.331)
4.4
(0.173)
2.7
(0.106)
1.3
(0.051)
0.2
(0.008)
0.3
(0.012)
4.1
(0.161)
7.3
(0.287)
6.8
(0.268)
3.1
(0.122)
2.8
(0.11)
7.0
(0.276)
48.4
(1.906)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 1.1 0.7 0.6 0.3 0.1 0.1 0.5 0.9 0.3 0.5 0.4 0.9 6.4
աղբյուր: Servicio Meteorológico Nacional (Mexico's Meteorogical Service) [2]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիս Ռիո Կոլորադո օդանավակայանը քաղաքին սպասարկող ընդհանուր նշանակության օդանավակայանն է: Քաղաքին ամենամոտ գտնվող միջազգային օդանավակայանը Մեքսիկալի քաղաքի մոտ գտնվող համանուն օդանավակայանն է: Սան Լուիս Ռիո Կոլորադոն ունի նաև միջպետական ավտոճանապարհներ, որոնք քաղաքը կապում են Մեքսիկայի այլ հատվածներին և ԱՄՆ-ին: Քաղաքն ունի նաև ավտոբուսների կայան, որը հանդիսանում է մի քանի միջքաղաքային ավտոբուսային ընկերությունների ընդհանուր կայանատեղին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բնակչությունը
  2. 2,0 2,1 «Servicio Meteorológico Nacional: Valores normales de 1971–2000 para San Luis Río Colorado, Sonora» (Spanish)։ Servicio Meteológico Nacional։ Արխիվացված օրիգինալից-ից 3 March 2016-ին։ Վերցված է 24 November 2016 
  3. «DATOS CONTENIDOS EN LA BASE DE DATOS CLIMATOLOGICA»։ Servicio Meteológico Nacional։ Արխիվացված օրիգինալից-ից 3 May 2012-ին։ Վերցված է 22 October 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]