Սան Ժոզե դուս Կամպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bandeira de São José dos Campos.svg Brasão de São José dos Campos.svg

SJoséCampos.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1767 թ.
Մակերես1099,77 կմ²
ԲԾՄ660 մետր
Բնակչություն729 737 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ12
Փոստային ինդեքսներ12200-000
Պաշտոնական կայքsjc.sp.gov.br
##Սան Ժոզե դուս Կամպուս (Բրազիլիա)
Red pog.png

Սան Ժոզե դուս Կամպուս (պորտ.՝ São José dos Campos), քաղաք և համայնք Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում, Պարաիբա դաշտում։ Վալի դու Պարաիբա Պաուլիստա մեզոշրջանի բաղկացուցիչ մասն է։ Մտնում է Սան Ժոզե դուս Կամպուս միկրոշրջանի և նույնանուն ագլոմերացիայի կազմի մեջ։ 2007 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 594 948. 2014-ին այդ ցուցանիշը հասել է 681 036-ի[2]։ Զբաղեցնում է մոտավորապես 1100 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության խտությունը 2007 թվականին կազմել է 555,6 մարդ/կմ², 2014 թվականին՝ 619,1 մարդ/կմ²։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ժոզե դուս Կամպուսը տեխնոլոգիական կարևոր կենտրոն է[3], որտեղ արտադրվում է ռազմամթերք, զարգացած է մետաղաձուլությունը։ Այստեղ է գտնվում ամբողջ Լատինական Ամերիկայի ամենախոշոր օդա-տիեզերագնացային համալիրը։ Այս քաղաքում իրենց գրասենյակներն ու արտադրական ձեռնարկություններն են բացել հանրահայտ մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Ֆիլիպս-ը, Պանասոնիկ-ը, Johnson & Johnson-ը, General Motors-ը (GM), Petrobras-ը, Ericsson-ը, Monsanto-ն, Embraer-ը, Helibras-ը... Գործում են նաև օդա-տիեզերագնացային այնպիսի կարևոր հաստատություններ, ինչպես՝ օդատիեզերական տեխնոլոգիաների գլխավոր հրամանատարությունը (CTA), Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INPE), Instituto de Estudos Avançados (IEAv), օդագնացության և տիեզերքի ինստիտուտը (IAE), Instituto Tecnológico de Aeronáutica-ն (ITA):

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1999 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ Սան Ժոզե դուս Կամպուսը դասվել է Բրազիլիայի՝ լավագույն ապրելակերպ ապահովող քսանհինգ քաղաքների շարքում։ Քաղաքը երկրում առաջնային տեղ է գրավում նաև ստեղծվող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 17.090.191 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 28.481,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,849 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. «Оценка численности населения на 1 июля 2014»։ 2014։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014։ «Бразильский институт географии и статистики» 
  3. INPE Archived 2007-10-16 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]