Սանտա Վեներա ([2], անգլերեն նաև Saint Venera), քաղաք Մալթայի կենտրոնական մասուում՝ Մեծ նավահանգստի գոտուց դուրս (Outer Harbour): 2014 թվականի մարտի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6.932[3]:
Սանտա Վեներայի հին եկեղեցին կառուցվել է 1473 թվականին, ընդարձակվել 1500-ին, վերակառուցվել 1658-1688 թվականների միջակայքում, ևս մեկ անգամ՝ 19-րդ դարում։ Մինչև 1989 թվականը այն ծառայել է որպես ծխական գլխավոր եկեղեցի։ Նորը օծվել է 2005 թվականին[4]։ Հին շինություններից են նաև Վինյակուր ակվեդուկն ու Casa Leoni շենքը, որ կառուցվել է Մալթայի ասպետական ուխտի պատվերով։
Բնակավայրի զարգացման ամենաբուռն շրջանը համընկել է 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի հետ, երբ այստեղ շարք են մտել մի շարք եկեղեցիներ ու այլ նշանակալի կառույցներ[4]։ Մինչև 1912 թվականը Սանտա Վեներան համարվել է Բիրկիրկարայի թաղամաս-շրջաններից մեկը և միայն դրանից վեց տարի անց՝ 1918 թվականին է առանձին եկեղեցական ծխի կարգավիճակ ստացել։