Սանտա Կլաուսի շքերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Կլաուսի շքերթը Տորոնտոյում 2007 թվականին

Սանտա Կլաուսի շքերթ, շքերթներ, որ տեղի են ունենում մի քանի երկրներում նշելու համար Ծննդյան տոները Սանտա Կլաուսի ժամանումով։ Շքերթը սովորաբար ներառում է նավախումբ, պարողների կամ քայլող խմբերի, Ծննդյան երգեր երգող նվագախմբի։ Այն մի շարժվող հանդիսություն էր, որը որպես կանոն ավարտվում էր քաղաքի կենտրոնին մոտ։ Հաճախ այն հովանավորվում էր հանրախանութների կողմից, որոնք ակտիվորեն տարբեր տեսակի ապրանքներ էին ցուցադրում՝ կազմակերպելով Ծննդյան տոների կարևոր գնումների շրջան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա ուղղակի ժառանգություն է մնացել ուշ միջնադարից կամ վերածննդից, իբրև իմպրովիզացիա հռոմեական հանդիսությունների, որը ուղեկցվում էր երաժշտությամբ, դրոշներով երթով, պատերազմի ընթացքում վնասված բաց վագոններով, և շարժումների գագաթնակետը համարվում էր դուքսի երթը կառքով, որին լծված էին երկու ձիեր, և դա կոչվում էր Բիգա։ Այնպես, ինչպես Բրանդերբուրգում էր, որտեղ կառքին լծված էր չորս ձի։ Սանտա Կլաուսի շքերթի գագաթնակետը մշտապես Սանտա Կլաուսն է իր սայլակով, որին լծված էին ութ հյուսիսային եղջերուներ։ Սանտա Կլաուսի շքերթը ուղղակիորեն առնչվում է Սանտա Կլաուսի Ժամանակակից հանդիսավոր մուտքին։

XmasParadeDF201156.JPG

Նշանավոր շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կլաուսի շքերթը ամենասովորականն է Հյուսիսային Ամերիկայում։ Պեորիան ունեցել է ամենաերկար շքերթը Միացյալ Նահանգներում։ 128-րդ շքերթը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 27-ին[1]։ 1887 թվականը նշվում է շքերթի առաջին տարի։ Այն բաղկացած էր գետի վրայով ընթացող նավերից, ամբարձիչ կռունկներից, որոնք կազմում էին նոր կամրջի կառուցվածքի բաղկացուցիչ մաս։ 1888 թվականին Պեորիայում կազմակերպվեց շքերթ քաղաքի միջով։ Հաջորդ տարի դեկտեմբերին շքերթը հովանավորում էր հանրախանութը, որը այն նվիրեց Սանտա Կլաուսին։ Ստեղծվեց «հանրախանութների շքերթներ» հասկացությունը։ Շքերթը հետագայում ընդօրինակեցին մեծ քաղաքները։ Շքերթների ժամանակ կային զանազան գրավչություններ(ներառյալ հրավառություն, կրկեսային վագոններ, նավերի շքերթ)։ Շքերթը առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվել է 1958 թվականին։ Մեծ շքերթներից է Տորոնտոյի շքերթը, որը տեղի է ունենում ամեն տարի նոյեմբերին։ Այն սկսվել էր 1905 թվականին հանրախանութի կողմից։ Այդ տարի Սանտան ժամանել էր գնացքով և հանդիպել միսիս և միստր Տիմոնթներին՝ շքերթի կազմակերպիչներին։

Հոլիվուդի Ծննդյան շքերթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կլաուսի շքերթը Հարավային Կալիֆորնիայում, սեզոնային ավանդույթ, որը մասամբ համեմատվում է Վարդ շքերթի(տեղի է ունենում Նոր տարվա օրերին՝ հունվարի 2-ին՝ հաջորդելով ֆուտբոլային խաղին։ Մասնակցում են քայլող խմբեր, նվագախումբ, ծաղիկներով զարդարված լաստանավեր) և Դու Դահ շքերթի հետ։ Ջին Աթրին գրել է բոլորին հայտնի Ծննդյան երգ «Այստեղ է գալիս Սանտա Կլաուսը» վերնագրով՝ լսելով հեռվից Սանտա Կլաուսին նշմարող երեխաների կանչերը.« Այստեղ է գալիս Սանտա Կլաուսը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 10 things you didn't know about the Detroit Thanksgiving parade". Detroit Free Press. 28 November 2013. Retrieved 2014-02-26.