Սանտա Թաթիկին որոնելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Թաթիկին որոնելիս
անգլ.՝ The Search for Santa Paws
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրմանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
ՀիմքAir Bud?
Թվական2010 և նոյեմբերի 18, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Վինս
ԴերակատարներԴիտրիխ Բադեր, Sahar Biniaz?, Ջեյսոն Քոների, Բիլ Քոբս, Michelle Creber?, Ջոն Դյուսի, Josh Flitter?, Քեյթլին Մահեր, Զահարի Գորդոն, Միտչել Մուսո, Մեդիսոն Փեթիս, Ջի Հանելիուս, Ռիչարդ Քայնդ, Christopher Massey?, Բոննի Սոմերվիլ, Դեննի Վուդբերի, Ռիչարդ Ռիլի և Ուենդի ՄակԼենդոն Քովի
ԵրաժշտությունԲրամ Վենգեր
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սանտա Թաթիկին որոնելիս (անգլ.՝ The Search for Santa Paws), ընտանեկան կինոֆիլմ, որն անմիջապես թողարկվում է տեսակրիչների վրա 2010 թվականի նոյեմբերի 10-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սանտա Կլաուսը իր ընկեր (շնիկ) Թաթիկի հետ ժամանում է Նյու Յորք, ապա նրանից գողանում են գերբնական բյուրեղը։ Սանտան և Թաթիկը կորցնում են միմյանց։ Առանց այդ բյուրեղի Սանտան կորցնում է հիշողությունը, իսկ կորած Թաթիկը փնտրում է Սանտային։

Մինչ այդ, Քուին անունով որբուկին ուղարկում են մանկատուն, որի տնօրեն տիկին Սթաութը չի սիրում Սուրբ Ծնունդը և արգելում է տոնել այն։ Չնայած մանկատան խիստ կանոններին, Քուինը սկսում է ընկերություն անել Ուիլ անունով աղջնակի հետ։ Մի անգամ Քուինը գտնում է Թաթիկին և նրան բերում է մանկատուն՝ հակառակ բոլոր գործող կանոնների։ Նա կարողանում է հասկանալ Թաթիկին։ Քուինը շնիկին ծանոթացնում է մանկատան բոլոր աղջիկների հետ և բոլորը կարողանում են հասկանալ նրան, բացի Ուիլից։ Թաթիկը դա բացատրում է նրանով, որ իրեն կարող են հասկանալ միայն այն մարդիկ, ովքեր հավատում են Սուրբ Ծնունդին։ Թաթիկը նրանց պատմում է, որ ինքը կորել է և նրան հարկավոր է գտնել Սանտա Կլաուսին։ Քուինի և Ուիլի օգնությամբ նրանց հաջողվում է գտնել Սանտա Կլաուսին։

Տիկին Սթաութը փոխում է Սուրբ Ծնունդի վերաբերյալ իր կարծիքը և նա նույնպես սկսում է հավատալ նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քեյթլին Մեհեր Քուին
Գենա Պետով Սանտա Թաթիկ (ձայնավոորւմ)
Մեդիսոն Պետիս Ուիլյամինա
Ռիչարդ Կայնդ Էդդի էլֆի շուն (ձայնավոորւմ)
Ջեյսոն Քոների Հագիս (ձայնավոորւմ)
Քրիստոֆեր Մէսի Ռեստա (ձայնավոորւմ)
Ջոշ Ֆլիտեր Տի Մենի (ձայնավոորւմ)
Վենդի ՄակԼենդոն Կովի մանկատան տնօրեն տիկին Սթաութ
Ջի Հանելիուս Ջենի
Միշել Կրեբեր Թեյլոր
Մելոդի Բարբարա-Ժան Չոի Մերի
Նիկոլ Լեդյուկ Մեգ
Ջոն Դյուսի Ջեյմս
Բոնի Սոմերվիլ Քեյթ
Ռիչարդ Ռիլե Սանտա Կլաուս
Պետրիկա Դարբո Սանտա Կլաուսի կինը
Դենի Վուդբերն գլխավոր էլֆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]