Սանդղաձև խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդղաձև խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Տափակ խխունջներ
Տեսակ Սանդղաձև խխունջ
Լատիներեն անվանում
Turanena scalaris


Սանդղաձև խխունջ (լատին․՝ Turanena scalaris), Էնիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 6,5-7,0 մմ բարձրությամբ, 3,5-4,0 մմ լայնությամբ, 5,5-6,0 պտույտների թվով կոնաձև խեցին ելանցքի հատվածում առանց ատամների է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսարևմտայան Իրանում և Հայաստանում։ Հայաստանում հայտնի է միակ ապրելավայրից՝ Գնիշիկ գյուղի շրջակայքից (Վայոց ձորի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է սերոֆիլ նոսր անտառներում և ուղղաբերձ ժայռերի ճեղքերում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով, հարյուրավոր առանձնյակներից կազմված պոպուլյացիայով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող կենդանի։

Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.