Սանգարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանգարի ամրոց
Տեսակամրոց
Հասցեգյուղից 16 կմ հվ-ամ, Գետահովիտ գետի աջ ափին, «Օկոն» ամրոցից 8 կմ հվ-ամ, գյուղի յայլայի մոտ, «Սանգյառ» վայրում[1]
Վարչական միավորԵնոքավան[1]
Երկիր Հայաստան[1]

Սանգարի ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզում, Թալա գետի աջ ափին, Օկոնի ամրոցից 8 կմ հարավ-արևմուտք։ Այստեղ դեռևս 19-րդ դարի սկիզբներին բնակություն են հաստատել հույն մի քանի հանքագործ ընտանիքներ, որոնք զբաղվել են պղնձի հանույթով։ Կառուցվել է եկեղեցի, որը մինչև օրս պահպանվում է։ Ենթադրվում է, որ Սանգարի ամրոցը կառուցել են շատ վաղ ժամանակներում հանքերի տերերը։ Բարձրունքը, որի վրա կառուցվել է ամրոըց, զբաղեցնում է ավելի քան մեկ հետկար տարածություն։ Ամրոցը արևելյան և հյուսիսային կողմերից պաշտպանված է մեծ թեքություններով և կարիք չի եղել լրացուցիչ կառույցներով պաշտպանվելու։ Հյուսիս-արևելյան կողմում կառուցվել է 4 մետր լայնությամբ պարիսպ։ Առաջացած 6 մետր բացվածքը ամրոցը մուտքն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։