Օկոնի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկոնի ամրոց
Տեսակամրոց
Հասցեգյուղից 25 կմ ամ, Գետահովիտ գետի ձախ ափին[1]
Վարչական միավորԵնոքավան[1]
Երկիր Հայաստան[1]

Օկոնի ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 25 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 1600-1700 մետր բարձրության վրա, ալպիական մարգագետինների գոտում, Աղստև գետի Թալա վտակի ձախ ափին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկոնի ամրոցը կիսակլոր է, պատերի հաստությունը հասնում է 3 մետր։ Տարածքը կազմում է 1.25 հեկտար։ Հարավից և արևմուտքից, արտաքին պատերի շարքից 20 մ հեռավորության վրա կառուցված է պատշպանական երկրորդ գիծը։ Հարավ-արևմտյան պատի անկյունը ամրացված է 5 մ բարձրությամբ աշտարակով։ Ամրոցի հյուսիսարևմտյան կողմի պատի երկրորդ շարքի բացակայությունը բացատրվում է միայն նրանով, որ չեն հասցրել լիովին ավարտել շինարարությունը։ Պահպանվել է ամրոցի հարավարևելյան մուտքը, որի երկու կողմում շարված են 10-12 մետր երկարությամբ պատեր, առաջացնելով մինչև 10 մետր երկարությամբ միջանցքը, մուտքը ամրացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 33-36, էջեր 33-36 — 154 էջ։