Սանասար Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանասար Ծատուրյան
Ծնվել էհունիսի 22, 1968(1968-06-22)
ԾննդավայրԽնապատ, Խոջալուի շրջան
Մահացել էհոկտեմբերի 30, 1993(1993-10-30) (25 տարեկան)

Սանասար Գուրգենի Ծատուրյան (1968 հունիսի 22, Խանաբադ - 1993 հոկտեմբերի 30, Ասկերան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի հունիսի 22-ին Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1986 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Վրաստանի Գորի քաղաքի տանկային զորամասում՝ որպես մեխանիկ-վարորդ։

Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի ժողտնտեսական ինստիտուտի ֆինանսատնտեսագիտական բաժինը։ Տեղափոխվելով հեռակա բաժին՝ 1990 թվականին վերադարձել է հայրենի գյուղ և աշխատել Ասկերանի հակահրդեհային ջոկատում՝ որպես պահակախմբի պետ։ Եղել է Արցախյան շարժման առաջին ազատամարտիկներից։ Խանաբադում ջոկատի հրամանատար էր։ Մասնակցել է Ասկերանի շրջանի Քարագլուխ, Խանաբադ, Աղբուլաղ, Քյաթուկ, Նախիջևանիկ, Աղդամի շրջանի Ջինլի, Շահբուլաղ, Բոզդաղ, Ղուբաթլուի շրջանի Խանլըղ, Լաչինի շրջանի Ֆինգա, և Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Շուշիի ազատագրումից հետո նշանակվել է Խանաբադի և Քարագլխի պաշտպանության ղեկավար։ Ցուցաբերած սխրագործությունների շնորհիվ նշանակվել է Ասկերանի գնդի հրամանատարի տեղակալ։

Զոհվել է 1993 թվականին հոկտեմբերի 30-ին Ասկերանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանով եւ «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Խանաբադի գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.