Սայաթ-Նովա (երգչախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայաթ-Նովա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Գործունեություն1972 թվականից

«Սայաթ-Նովա», երգչախումբ, որն ստեղծվել է Ստամբուլում 1972 թվականի ապրիլի 24-ին՝ Բոյաջը գյուղի Սբ. Երից մանկանց եկեղեցում՝ որպես դպրաց դաս երգչախումբ։ 1990 թվականից ունի նաև մանկական երգչախումբ, 1992 թվականից՝ նվագախումբ։ Խմբավարը Մելիքջան Զամանն[1] է (մանկական երգչախմբի նախկին սաներից)։

Երգչախումբը հավաքում, ուսումնասիրում և ներկայացնում է Սիփանից Մուսալեռ, Ստամբուլից Բինգյոլ տարածքներում ապրած հայերի երգն ու երաժշտությունը[2]։

2008 թվականին «Սայաթ-Նովա» երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում և Վանաձորում՝ «Քարդեշ Թյուրքուլար» թուրքական երգչախմբի հետ (Հրանտ Դինքի հիշատակին)[3], 2017 թվականին՝ Երևանում և Գյումրիում (17 հոգանոց կազմով)՝ «Երգում ենք Կոմիտաս» ծրագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։