Սամվել Մանգասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Մանգասարյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1956(1956-09-08)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 1992(1992-08-13) (35 տարեկանում)
Մահվան վայրՄաղավուզ, Արցախ
Ազգությունհայ

Սամվել Մելիքի Մանգասարյան (1956 սեպտեմբերի 8, Բաքու - 1992 օգոստոսի 13, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքու քաղաքում, ուր ավարտել է միջնակարգը, այնուհետև՝ գազաէլեկտրաեռակցողի դասընթացները, աշխատել իր մասնագիտությամբ[1]

Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո կրկին վերադարձել է Բաքու՝ ծնողների մոտ և շարունակել աշխատել նույն հիմնարկությունում[1]։

1989 թվականին ընտանիքով տեղափոխվել է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքը, իսկ այնտեղից՝ Ստեփանակերտ։ Աշխատանքի է ընդունվել որպես էլեկտրաեռակցող։ Անդամագրվել է ինքնապաշտպանության ուժերում, պաշտպանական «Կայծ» խմբի կազմում՝ որպես հրամանատարի տեղակալ մարտնչել Մարտակերտի շրջանի Վանք, Կոճողոտ, Չլդրան գյուղերի պաշտպանության համար։ Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]