Սամվել Թադևոսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Թադևոսյան
Самвел Тадевосян.jpg
Ծնվել էհունիսի 6, 1993(1993-06-06) (26 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան

Սամվել Թադևոսյան (հունիսի 6, 1993(1993-06-06), Երևան, Հայաստան), հայ դերասան և բեմադրիչ։ Հայտնի է «Կյանք ու կռիվ», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերում կերտած հերոսներով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Շենգավիթի թիվ 154 դպրոցը։

2010 թվին ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, դերասանական ֆակուլտետ, Արմեն Մազմանյանի արվեստանոցը։

Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Կարել Չապեկի «Մայրը» (ռեժիսոր Լալա Մնացականյան), Իվան Վիրիպաևի «Պատրանքներ» (ռեժիսոր Զառա Անտոնյան), «Ես այստեղ եմ» (ռեժ Տաթև Մելքոնյան), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումներում։


Արտիստն իրեն փորձել է նաև ռեժիսորական բնագավառում՝ բեմադրելով «Էգոիստ» ներկայացումը` ըստ Մահմուդ Նազերի «Երկդուռ սենյակ» պիեսի [2]։

Բեմադրել է Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումները» երաժշտական պոեմի բալետային ալտերնատիվ պսիխոդրաման Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, բալետմայսեր՝ Արման Բալմանուկյան[3]։

2018-ին հեղինակը և բեմադրողն է «Մայրենիք» Ֆիզիկական եւ վիզուալ ներկայացման, որը նորարարական թատրոնի կատարողական ակտ է[4]։


Ֆիլմագրություն

  • Ալեն Մանուկյանի «Վերևից» կարճամետրաժ ֆիլմ
  • «Անցում» («Crossing»)  Արտո Յան ԱՄՆ-Հայաստան. Միքայելի դերում
  • «Բրավո Վիրտուոզ» Ֆրանսիա-Բելգիա-Հայաստան. ռեժիսոր Լևոն Մինասյան «Ագաթ ֆիլմս». Ալիկի դերում
  • «Կյանք ու կռիվ» ռեժիսոր Մհեր Մկրտչյան. Հայաստան. Տիգրանի դերում. 2016
  • «Հող Չափողները» ռեժիսոր Սուրեն Բաբայան. թուրք երիտասարդի դերում
  • «Հոսանքին հակառակ» 12 սերիա Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. ռեժիսոր Մհեր Մկրտչյան Հայաստան. Էդուարդ Տոնիկյանի դերում
  • «SSSR» 12 սերիա Ռուսական Առաջին Ալիքի համար.  Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյան.  ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակով. Սամվելի դերում (ընթացքում) Մարս մեդիա և Ֆլագման կինոընկերություն։
  • «Չերգված անցյալ» ռեժիսոր Արման Նշանյան. Կոմիտասի դերում (ընթացքում)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շնորհվել է ՀՀ 2017թ. պետական մրցանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար «[1]»
  • Թատերական Գործիչների Միության «Արտավազդ» մրցանակ - տարվա լավագույն երիտասարդ դերասան, 2015 թիվ, «Էգոիստ» ներկայացում։
  • ԱրտՖեստ երիտասարդական փառատոն - լավագույն դերասան «Էգոիստ» ներկայացում 2015 թիվ։
  • ՀՀ  հայկական պետական կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակ - լավագույն դերասան «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարման համար, 2016 թիվ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/12/28/841919/ © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
  • «Ոսկե ծիրան» -հատուկ մրցանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարման համար, 2017 թիվ։

Քննադական հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքու կռիվ»[5] ֆիլմի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]