Սամսոն Շլյախու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամսոն Շլյախու
Ծնվել էհուլիսի 20, 1915(1915-07-20)
ԾննդավայրԿալարաշ, Մոլդովա
Վախճանվել էմարտի 27, 1993(1993-03-27) (77 տարեկանում)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունգրող

Սամսոն Գերշևիչ Շլյախու (ռում.՝ Samson Şleahu, հուլիսի 20, 1915(1915-07-20), Կալարաշ, Մոլդովա - մարտի 27, 1993(1993-03-27), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։ Ռումինիայի ընդհատակյա շարժումների և Հայրենական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոն Շլյախուն ծնվել է 1915 թվականին Մոլդովայի Բեսարաբիա շրջանի Կալարաշ քաղաքում։ Սովորել է Բուխարեստի նկարչական դպրոցում[1]: Մեծ հայրենականի տարիներին ծառայել է գործող բանակում, հետպատերազմյան շրջանում հաստատվել է Քիշնևում[2]: Տպագրվել է 1946 թվականին։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Շինարարները», լույս է տեսել 1950 թվականին, 1955 թվականին հրատարակվել է «Ընկեր Վանյա» վիպակը, որի համար 1968 թվականին արժանացել է Բորիս Գլավանի անվան Մոլդովայի կոմերիտմիության մրցանակի։ Շլյախուն ռազմական և ժամանակակից թեմաներով գրված բազմաթիվ պատմվածքների հեղինակ է։ 1957 թվականին մոլդավերեն, ապա ռուսերեն լույս է տեսել «Զինվորը գնում է գութանի հետևից» պատմվածքների ու վիպակների ժողովածուն, որի հիման վրա 1972 թվականին նկարահանվել է «Վերջին ռազմաճակատ» ֆիլմը։ Շլյախուի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շինարարներ», 1950 թ.
  • «Ընկեր Վանյա», 1955 թ.
  • «Զինվորը գնում է գութանի հետևից», 1957 թ.
  • «Դեպք տափաստանում», 1959 թ.
  • «Այսպիսին եմ ես նրանց տեսել», 1960 թ.
  • «Ներքևի արվարձան», 1964 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Astăzi se împlinesc 97 de ani de la naşterea lui Samson Şleahu
  2. Биографические данные
  3. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ: