Սամուիլ Գոդիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուիլ Գոդիներ
Ծնվել է1892
ԾննդավայրՏելեխանի, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Վախճանի վայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուիդիշ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԸնդհանուր հրեական աշխատանքային բունդ Լիտվայում, Լեհաստանում և Ռուսաստանում

Սամուիլ (Շմուէլ-Նիսն) Դավիդովիչ Գոդիներ (եբրայերեն՝ שמואל ניסן גודינר1892, Տելեխանի, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հրեա գրող։ Գրել է իդիշ լեզվով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուիլ Գոդիները ծնվել է 1892 թվականին Մինսկի նահանգի Տելեխանի տեղավայրում։ Ստացել է հրեական ավանդական կրթություն։ 1912 թվականից ծառայել է ռուսական բանակում։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1918 թվականին գերի է ընկել ավստրիացիներին։ Գերությունից փախել է և մտել Կարմիր բանակ, եղել է կոմունիստական կուսակցության անդամ[1]։ Մասնակցել է Ուկրաինայում մղվող քաղաքացիական պատերազմին։ Գոդիների ռազմական կոնֆլիկտներին մասնակցությունը հետագայում իր արտահայտությունն է գտել նրա գլխավոր ստեղծագործություններում։

1912-1923 թվականներին սովորել է Մոսկվայի գրականության ինստիտուտում։ Իր առաջին «Րոպեներ» պատմվածքը տպագրել է 1921 թվականին “Դեր Էմես” թերթում, հետագայում նրա երեք պատմվածքները` «Տիկնիկներ», «Մերկություն» և «Իվանգորոդ» տպագրվել են «Поток»-ում։ 1924 թվականին լույս է տեսել Գոդիների պատմվածքների առաջին ժողովածուն, 1928 թվականին՝ «Հրազենով մարդը» վեպը, որն իր առանձնահատուկ տեղն է գրավել նոր եբրայերեն գրականության մեջ։ Գոդիների ստեղծագործությունների հիմնական թեման եղել է Առաջին համաշխարհային պատերազմը։

Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմի թեմաներից հեռանալով` Գոդիները գրել է «Հրեական դատարան», «Մոսկովյան փողոց» ստեղծագործությունները։ Իդիշ լեզվով թարգմանել է Յուրի Օլեշայի, Ֆեոդոր Գլադկովի, Լիդիա Սեյֆուլինայի ստեղծագործությունները[1]։

Մեծ հայրենական պատերազմից հետո դարձել է պարտիզան[1]։ Մահացել է 1941 թվականին[2] Մոսկվայի ճակատամարտում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Человек с винтовкой. Вступ. ст. Я. Бронштейна, кн. 1-2, М. - Л., 1929-33;
  • Повести и рассказы, М., 1961.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Левин Н., О новой книге Годинера, альм. «Советиш», 1941, № 13.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]