Սամյան դպրոց
Սամյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1831 |
Լուծարված է | 1853 |
Աշակերտներ | 80 |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Նոր Ջուղա |
Սամյան դպրոց, հիմնադրվել է 1831 թվականին՝ Նոր Ջուղայի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից, առաջնորդ Կարապետ եպիսկոպոս Ջուղայեցու ջանքերով, սկզբնապես կոչվել է «Ամենափրկչյան ճեմարան», 1833 թվականից շարունակել է գործել մադրասաբնակ Գրիգոր Սամյանի բարերարությամբ և վերանվանվել նրա անունով։ 1831 թվականին և 1834-1836 թվականներին դպրոցում ուսուցչություն է արել Մեսրոպ Թաղիադյանը։ 1837 թվականին փակվել է, սակայն 1840 թվականին վերաբացվել է և շարունակել իր գոյությունը մինչև 1853 թվականը, երբ Սամյան առևտրական տունը սնանկացել է։
Աշակերտների թիվը եղել է մոտ 80։ Հիմնական առարկաներն էին՝ հայոց լեզու, թվաբանություն, վայեյչագրություն։ Ոաուցանել են նաև աշխարհագրություն, անգլերեն և պարսկերեն։ Տարբեր տարիներ դպրոցում դասավանդել են Գևորգ վարդապետ Տեր-Հովսեփյանը, Ավետիս Տեր-Ղազարյանը, Ստեփանոս Հարությունյանը, Կարապետ Զոհրաբյանը, Հովսեփ Տեր-Գրիգորյանը և ուրիշներ։