Jump to content

Սամիր Շարիֆով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիր Շարիֆով
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Շևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1961(1961-09-07) (63 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Պարգևներ
«Փառքի» շքանշան

Սամիր Ռաուֆ օկլի Շարիֆով (ադրբ.՝ Samir Rauf oğlu Şərifov, սեպտեմբերի 7, 1961(1961-09-07), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարար (2006-2025)[1], Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ[2], Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչ Սևծովյան առևտրի և զարգացման բանկում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիր Շարիֆովը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 7-ին։ 1983 թվականին ավարտել է Ուկրաինայի Կիևի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Նույն համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում։

  • 1983–1991 թթ. - Տնտեսագետ Բաքվում և արտերկրում (Եմենի ժողովրդական ժողովրդավարական հանրապետություն) ՛ ԽՍՀՄ արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգում։
  • 1991–1995 թթ. - Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական կապերի վարչության պետ։
  • 1995–2001 թթ. - Ադրբեջանի Հանրապետության Մզգային Բանկի գլխավոր տնօրեն։
  • 2001–2006 թթ. - Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդի գործադիր տնօրեն։
  • 2003–2006 թթ. - Արդյունաբերական կառավարման հանձնաժողովի նախագահ։
  • 2006–2025 թթ. - ԱՀ ֆինանսների նախարար[4]։
  • 2025 թ. - ԱՀ փոխվարչապետ[2]:

Նա նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչն է։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
  2. 2,0 2,1 «Глава Минфина Самир Шарифов назначен вице-премьером Азербайджана». Информационное Агентство Репорт (ռուսերեն). 2025-01-10. Վերցված է 2025-01-10-ին.
  3. «Սամիր Ռաուֆ օկլի Շարիֆով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. Samir Şərifov Azərbaycanın maliyyə naziri təyin olunub