Սամանտա Բոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամանտա Բոնդ
անգլ.՝ Samantha Bond
Ծնվել էնոյեմբերի 27, 1961(1961-11-27)[1][2] (57 տարեկան) կամ նոյեմբերի 27, 1962(1962-11-27)[3] (56 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Philip Bond?
Ամուսին(ներ)Alexander Hanson?

Սամանտա Բոնդ (անգլ.՝ Samantha Bond,նոյեմբերի 27, 1961(1961-11-27)[1][2] կամ նոյեմբերի 27, 1962(1962-11-27)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է օրիորդ Մանիպենի դերով Ջեյմս Բոնդի մասին պատմող 4 ֆիլմերում և օրիորդ Ռոզամունդ Պենսվիկի դերով «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Բոնդի առաջնախաղը տեղի է ունեցել 1983 թվականին «Daisy Pulls It Off» պիեսում՝ Սաուտհեմփթոնում, իսկ դրանից հետո Վեսթ-Էնդում[4]: Նույն թվականին նա կատարել է Մարի Բերտրամի դերը «Մենսֆիլդ այգի» հեռուստասերիալում, որ նկարահանվել է ըստ Ջեյն Օսթինի համանուն վեպի։ 1985 թվականին նա նկարահանվել է Ագաթա Քրիստիի «Հայտարարված է սպանություն» վեպի էկրանավորման մեջ՝ օրիորդ Մարփլի մասին պատմող սերիաներում։ 1989 թվականին Բոնդը կատարել է «Վիկինգ Էրիկ» գեղարվեստական սերիալի երկրորդական դերերից մեկը։

1990 թվականին Բոնդը նկարահանվել է «Պուարո Ագաթա Քրիստի» սերիալի սերիաներից մեկում, 1992 թվականին՝ «Տեսուչ Մորս» հեռուստասերիալում։ 1997 թվականին նա կատարել է օրիորդ Թեյլորի դերը «Էմմա» հեռուստաֆիլմում։ 1999 թվականին ներկայացվել է Թոնի կինոմրցանակի «Amy’s View» պիեսում դերակատարման համար։

1995 թվականին «Ոսկե աչք» գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ կատարել է Օրիորդ Մանիպեննիի՝ МИ-6 М ղեկավարի քարտուղարի դերը։ Դրանից հետո նա ևս երեք անգամ խաղացել է 007 գործակալի դերը տարբեր ֆիլմերում․ 1997 թվականին՝ «Վաղը երբեք չի մահանա», 1999 թվականին՝ «Եվ ամբողջ աշխարհն է քիչ», 2002 թվականին՝ «Մահացիր, բայց ոչ հիմա»։ Նա լքել է նախագիծը Բրոսնանայի հեռանալու հետ միասին։

Դրանից հետո նա հայտնվել է այնպիսի բրիտանական հեռուստասերիալներում և հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բաբելոն հյուրանոց», «Հեռավոր ափեր», «Մի քիչ լույս Քենդլֆորդում», «Դոնովան», «Սառա Ջեյնի արկածները»[5], «Սպանություն Միդսոմերում»։ Վերջին տարիներին Սամանդա Բոնդին կարելի է տեսնել հրավիրված աստղի դերում կամ «Դաունթոնի աբբայություն» և «Փոքրամասնություն» հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերակատարմամբ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտան ծնվել է դերասան Ֆիլիպ Բոնդի և հեռուստատեսային պրոդյուսեր Փեթ Սենդիսի ընտանիքում[6]։ Նա ունի ավագ եղբայր՝ Մեթյու անունով և քույր՝ Աբիգել անունով, ով նույնպես դերասանուհի է։ 1989 թվականին Սամանտան ամուսնացել է բրիտանացի թատերական դերասան Ալեքսանդր Հենսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Review of 2002 production of Daisy, Telegraph, 25 April 2002.
  5. «Doctor Who spin-off set for BBC»։ BBC News Online։ 14 September 2006։ Վերցված է 14 September 2006 
  6. Brocklehurst, Philip (Winter 2011)։ «Mr Brocklehurst meets...»։ Mystmargarets.com։ էջ 28։ Վերցված է 21 January 2014 
  7. Wolf, Matt.«Samantha Bond on Her Ideal London Role Opposite Real-Life Husband Alexander Hanson», broadway.com, 5 January 2011; accessed 13 April 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]