Սահակ Պրոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Պրոնյան
Ծնվել էհուլիսի 30, 1749(1749-07-30)
ԾննդավայրՀալեպ
Մահացել էապրիլի 13, 1806(1806-04-13) (56 տարեկան)
Մահվան վայրՏրիեստ, Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունմանկավարժ

Սահակ Պրոնյան (Պարոնյան) (հուլիսի 30, 1749(1749-07-30), Հալեպ - ապրիլի 13, 1806(1806-04-13), Տրիեստ, Ավստրիական կայսրություն), հայ կրթական և եկեղեցական գործիչ, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ[1]։

Պրոնյանը հեղինակ է «Երկրաչափություն» (1794) և «Եռանկյունաչափություն» (1810) հայերեն տպագիր առաջին ուսումնական ձեռնարկների, դրանք կազմված են ժամանակի եվրոպական լավագույն ձեռնարկների հիման վրա, գրված են գրաբարով և նախատեսված են սկսնակների, ինչպես նաև ինքնուսուցման համար։ «Երկրաչափության», «Առաջաբան ճառում» Պրոնյանը քննարկում է մաթեմատիկայի գիտապատմական և մեթոդական-մանկավարժական հարցեր․ Պրոնյանը կողմնակից է երկրաչափության այնպիսի շարադրանքի, որը տառացիորեն չի հետևում Էվկլիդեսին։ Ձեռնարկում շարադրված են երկրաչափության տեսական և գործնական հարցեր, վերջում բերված է օգտագործված մաթեմատիկական տերմինների ցուցակ-բառարան (լատիներեն, երբեմն արաբերեն, և թուրքերեն համարժեքներով)։ «Եռանկյունաչափություն»-ը կազմված է երկու մասից, ուր շարադրված են հարթ և գնդային եռանկյունաչափության տեսական և գործնական հարցեր։ Պրոնյանը հայերեն մաթեմատիկական բազմաթիվ տերմինների հեղինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Սահակ Պրոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 443