Սահակ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սահակ Կիրակոսյան
Ծնվել է1895
Մահացել էօգոստոսի 9, 1970(1970-08-09)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Սահակ Կիրակոսյան (1895 - օգոստոսի 9, 1970(1970-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Երիցու գյուղում։ 1914 թվականին ընտանիքով գաղթել է Հարավային Կովկաս և բնակություն հաստատել Թիֆլիսում։ Այստեղ բանվորություն է արել Զարդարյանի կաշեգործարանում, ապա՝ Քյոռօղլյանների տեքստիլ ֆաբրիկայում։

Նրա առաջին հոդվածները տպագրվել են Թիֆլիսում լույս տեսնող «Կարմիր աստղ» և «Մարտակոչ» թերթերում։ 1926 թվականին ավարտել է Երևանի համալսարանի իրավատնտեսագիտական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի գրականության և արվեստի ինստիտուտում։ Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում, կուսհրատում (խմբագիր, ապա՝ տնօրեն), Հայպետհրատում (գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ)։ Երկար տարիներ դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1947 թվականին դիսերտացիա է պաշտպանել (Նաիրի Զարյանի ստեղծագործության մասին) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 252.