Սախավաթ Մամեդով
| Սախավաթ Մամեդով | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ադրբ.՝ Səxavət Əmirxan oğlu Məmmədov |
| Ծնվել է | հոկտեմբերի 23, 1953 Աբդալ, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | սեպտեմբերի 30, 1991 (37 տարեկան) Garadagh region, Բաքու, Ադրբեջան |
| Գերեզման | Աբդալ |
| Ժանրեր | մուղամ |
| Մասնագիտություն | Խանենդե |
| Գործիքներ | դաֆ |
| Կայք | sexavet.org |
Սախավաթ Ամիրխան օղլի Մամեդով (ադրբ.՝ Səxavət Əmirxan oğlu Məmmədov, հոկտեմբերի 23, 1953, Աբդալ, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 1991, Garadagh region, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խանենդե[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սախավաթ Մամեդովը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 23-ին, Աղդամի շրջանի Աբդալ-Գուլաբ գյուղում[2]։
1971 թվականին ընդունվել է Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական քոլեջ։
1983 - 1988 թվականներին սովորել է Ադրբեջանի արվեստի պետական ինստիտուտում։ Նա ժողովրդական արտիստ Հաջիբաբա Հուսեյնովի ուսանող էր։ 1976 թվականին եղել է «Հումայուն» ժողովրդական համույթի մենակատար։
1989 թվականին ստեղծել է «Ղարաբաղ» գործիքային անսամբլը։ Համույթը մինչ օրս գործում է։ Նա մահացել է ավտովթարից 1991 թվականի սեպտեմբերի 30-ին[3]։
Սախավաթ Մամեդովի երգացանկում հատուկ տեղ են զբաղեցնում «Սեգյահ», «Արազբարի», «Ղաթար», «Ղարաբաղի շիքյաստա», «Շուռ» մուղամները և այլ մուղամները։ Սախավաթ Մամեդովը երգել է նաև ժողովրդական երգեր։ 1988 թվականին թողարկվել է Սախավաթ Մամեդովի առաջին ձայնապնակը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Биография - Официальный сайт творчества Сехавета Мамедова
- ↑ Սախավաթ Մամեդով
- ↑ «Məşhurların ailə faciələri». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Səxavət Məmmədov». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.