Սալոնիկի ռազմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալոնիկի ռազմական թանգարան
Façade arrière Musée de la Guerre 01382.JPG
Տեսակռազմական թանգարան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրված է2000
Կոորդինատներ: 40°37′11″ հս․ լ. 22°57′40″ ավ. ե. / 40.61972° հս․. լ. 22.96111° ավ. ե. / 40.61972; 22.96111
Կայքwarmuseumthessaloniki.com

Սալոնիկի ռազմական թանգարան (հունարեն՝ Πολεμικό Μουσείο Θεσσαλονίκης), ռազմական թանգարան Հունաստանում[1]՝ Կենտրոնական Մակեդոնիայի Սալոնիկ քաղաքում:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկի ռազմական թանգարանը բացվել է 2000 թվականի հոկտեմբերին: Տեղակայված է քաղաքի Մարսյան դաշտում գտնվող շենքում, որը կառուցվել է 1900-1902 թվականներին ճարտարապետ Վիտալինո Պոզելիի նախագծով: Թանգարանի առաքելությունը Աթենքի ռազմական թանգարանի՝ Հյուսիսային Հունաստանում գործունեության աջակցությունը և երկրի հյուսիսում նրա միջոցառումներին օգնելն է՝ Հյուսիսիային Հունաստանի մասին պատմական հիշողությունը և հույների մարտական ժառանգությունը պահպանելու նպատակով: Մշտական էքսպոզիցիաների և տարատեսակ ընծայագիր ցուցադրությունների միջոցով թանգարանն ընդգծում է հույն ժողովրդի շարունակականությունը ողջ պատմության ընթացքում և միաժամանակ իր ներդրումն է ունենում Հունաստանի՝ պատերազմներում ունեցած մասնակցության փաստագրական ապահովման գործում: Մշտական հավաքածուները լուսաբանում են այն իրադարձությունները, որոնք կրկնվող պահեր են դարձել Հունաստանի ժամանակակից պատմության մեջ՝ սկսած XX դարի սկզբից մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ գերմանա-իտալա-բուլղարական զավթիչների կողմից ազատագրումը: Դրանք իրենց մեջ ներառում են լուսանկարներ, հունական բանակի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային նավատորմի համազգեստներ, հրանոթների և նավերի մակետներ, արվեստի ստեղծագործություններ, քարտեզներ, փոստային բացիկներ և բալկանյան այլ երկրների բանակների ցուցադրանմուշների նման ցուցադրաիրեր: Այս ցուցադրանմուշները լուսաբանում են հունական հեղափոխությունը, Մակեդոնիայի համար պայքարը, Բալկանյան պատերազմները, Առաջին համաշխարհային պատերազմը, հույն-թուրքական պատերազմը, հույն-իտալական պատերազմը, Արևելյան Մակեդոնիայում՝ Մետաքսի ճանապարհի վրա, 1941 թվականին հունական բանակի Հունական պաշտպանությունը, Կրետեի ռազմագործողությունը, Հունաստանի՝ գերմանա-իտալա-բուլղարական եռակի օկուպացումը և Հունական դիմադրությունը, հունական բանակի մասնակցությունը միութենական ռազմագործողություններին Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում, Նորմանդիայում, երկրի ազատագրումը զավթիչներից: Բացի ցուցադրության սրահներից՝ Ռազմական թանգարանն իր տրամադրության տակ ունի նաև ամֆիթատրոն, բազմաֆունկցիոնալ սրահ և պատմական ու ռազմական հարուստ գրադարան: Պաշտպանության նախարարության, Ռազմական պատմության դեպարտամենտի և Ռազմական թանգարանի բոլոր հրատարակությունները վաճառվում են թանգարանի գրախանութում[2][3]: Բաց երկնքի տակ՝ թանգարանի շենքի առջև, տեղակայված են զրահատեխնիկայի, ինքնաթիռների և տորպեդների[4] ցուցադրանմուշներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]