Բարտոշ Սալամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սալամոն Բարտոշից)
Բարտոշ Սալամոն
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1991(1991-05-01)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Պոզնան, Լեհաստան[3]
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան և պաշտպան

Բարտոշ Սալամոն (լեհ.՝ Bartosz Salamon, մայիսի 1, 1991(1991-05-01)[1][2], Պոզնան, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ, իտալական «Կալյարի» ակումբի և Լեհաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։ Եվրո 2016-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական «Լեխ» ակումբի սան։ 2008 թվականին տեղափոխվել է իտալական «Բրեշիա» ակումբի երիտասարդական թիմ։ Մայիսի 3-ին «Մոդեն» ակումբի դեմ խաղում նա 17 տարեկան հասակում դեբյուտն անցկացրեց Սերիա Բ-ում, խաղի ընթացքում մտնելով փոխարինման։ 2009 թվականի հունվարի 17-ին «Պիզայի» դեմ խաղում Բարտոշը առաջին անգամ խաղադաշտում անցկացրեց բոլոր 90-րոպեները[4]։

2010 թվականի ամռանը Սալամոնը վարձավճարով հանձնվեց «Ֆոջու» ակումբին։ Օգոստոսի 22-ին «Կավեզե» ակումբի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[5]։ Նոյեմբերի 21-ին «Նոչերինա» ակումբի դեմ խաղում Բարտոշը ակումբում խփեց իր առաջին գոլը[6]։ 2011 թվականի ամռանը Սալամոնը վերադարձավ «Բրեշիա»։ Հոկտեմբերի 5-ին «Գուբբիոյի» դեմ խաղում Բարտոշը ակումբում խփեց իր առաջին գոլը[7]։

2013 թվականի հունվարի 31-ին Սալամոնը «Միլանի» հետ կնքեց քառամյա պայմանագիր[8]։ Տրանֆերի արժեքը կազմեց 3,5 միլիոն եվրո։ «Ռոսոների» կազմում չխաղալով ոչ մի խաղ՝ նա տեղափոխվեց «Սամպոդորիա»։ 2014 թվականի մարտի 23-ին «Էլլաս Վերոնա» ակումբի դեմ խաղում դեբյուտեց նոր ակումբում[9]։ Ամռանը խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Սալամոնը վարձակալության հանձնվեց «Պեսկարա» ակումբին։ Սեպտեմբերի 7-ին «Տերնանա» ակումբի դեմ խաղում նա դեբյուտեց նորմ ակումբում[10]։ Սեպտեմբերի 12-ին «Բոլոնյայի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը նոր ակումբում[11]։ Վարձակալությունից հետո վերադարձավ «Սամպոդորիա»։

2015 թվականի ամռանը Սալամոնը տեղափոխվեց «Կալյարի», կնքելով հնգամյա պայմանագիր։ Տրանֆերի արժեքը կազմեց 1 միլիոն եվրո։ Սեպտեմբերի 7-ին «Կրոտոնե» ակումբի դեմ խաղում նա դեբյուտն նշեց նոր ակումբում[12]։ Դեկտեմբերի 9-ին «Վիրտուս Լանչանոյի» դեմ խաղում Բարտոշը նոր ակումբում խփեց իր առաջին գոլը[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալամոնը խաղացել է Լեհաստանի տարբեր պատանեկան հավաքականներում։ 2013 թվականի մարտի 26-ին ԱԱ-2014-ի որակավորման փուլի Սան Մարինոյի դեմ խաղում նորամուտը նշել է հավաքականում, խաղալով խաղի սկզբից[14]։

2016 թվականի ամռանը Բարտոշը մասնակցել է Ֆրանսիայի Եվրո 2016-ին։ Նա եղել է փոխարինող և խաղադաշտ երբեք չի մտել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Брешиа VS. Пиза 5:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2009 թ․ հունվարի 17.
  5. «Кавезе VS. Фоджа 0:3» (ռուսերեն). allsoccer.ru. 2010 թ․ օգոստոսի 22.
  6. «Ночерина VS. Фоджа 0:3» (ռուսերեն). allsoccer.ru. 2010 թ․ նոյեմբերի 21.
  7. «Брешиа VS. Губбио 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 2011 թ․ հոկտեմբերի 5.
  8. «A.C. MILAN OFFICIAL COMMUNICATION». A.C. Milan Official Website. 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  9. «Сампдория VS. Верона 5:0» (անգլերեն). soccerway.com. 2014—03—23.
  10. «Тернана VS. Пескара 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—09—07.
  11. «Пескара VS. Болонья 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—09—12.
  12. «Кальяри VS. Кротоне 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015—09—07.
  13. «Виртус Ланчано VS. Кальяри 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—12—09.
  14. «Польша VS. Сан-Марино 5:0» (ռուսերեն). allsoccer.ru. 2013 թ․ մարտի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոշ Սալամոն» հոդվածին։